ԱՖԿ «Սիստեմա» ընկերության սեփականատեր Եվտուշենկովը տնային կալանքի պայմաններում գնում է աշխատանքի
Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը` Վլադիմիր Եվտուշենկովը, ով մեղադրվում է փողերի լվացման մեջ, գտնվում է տնային կալանքի տակ: Սակայն նա այդ կարգավիճակում ամեն առավոտ լինում է ԱՖԿ «Սիստեմա» ընկերության իր գրասենյակում, որը գտնվում է Մոսկվայի կենտրոնում:
Ճանապարհային ոստիկանության տեսուչները հետևողականորեն հսկում են Եվտուշենկովի` աշխատավայր գնալու ընթացքը: Չնայած նրան, որ դատարանի որոշմամբ Եվտուշենկովը գտնվում է տնային կալանքի տակ, սակայն բացառության կարգով նրան թույլատրվել է հաճախել աշխատանքի և կատարել իր աշխատանքային պարտականությունները:
Նշենք, որ Եվտուշենկովը տնային կալանքի տակ է մերձմոսկովյան Ժուկովկայում գտնվող իր տանը: Սակայն կալանքը յուրահատուկ փոփոխություն չի առաջացրել նրա կյանքում, բացառությամբ, այն բանի, որ նա իր բոլոր քայլերի համար պետք է տեղեկացնի տեսուչին:
Իսկ մնացյալ դեպքերում, Եվտուշենկովի նկատմամբ կալանքի պայմանները չափազանց խիստ են, օրինակ` նա չի կարող հանդիպել իր ընկերներին, գործընկերներին, օգտվել հեռախոսից և ինտերնետից: Այս մասին գրում է Lifenews.ru-ն: