Ավակովը գտել է Օդեսայի ողբերգության մեղավորներին
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ մայիսի 2-ին Օդեսայում տեղի ունեցած ողբերգության մեղավորների ինքնությունը պարզվել է:
«Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, գործի քննությամբ զբաղվում է Ներքին գործերի նախարարության քննչական վարչությունը: Այս պահին դատարանին է հանձնվել գործի 40-50 տոկոսը, իսկ առաջին վճիռները սպասվում են աշնանը:
Նշենք, որ գործով մեղադրանք է առաջադրվել 24 մարդու, նրանք մեղադրվում են Արհմիությունների տանը տեղի ունեցած անկարգությունների կազմակերպման ու ակտիվ մասնակցության մեջ: Հիշեցնենք, որ Արհմիությունների տանը բռնկված հրդեհի հետևանքով զոհվել էր 48 մարդ, 200 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել: