Ռուսաստանը միջազգային հետախուզում կհայտարարի Ուկրաինայի պաշտպանության նախարարի նկատմամբ
Ռուսաստանը պատրաստվում է միջազգային հետախուզում հայտարարել Ուկրաինայի պաշտպանության նախարար Վալերի Գելետեի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վիկտոր Մուժենկոյի նկատմամբ: Այս մասին «Գազետա.ռու» կայքի հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ Քննչական կոմիտեի՝ արգելված միջոցներով պատերազմ վարելու հանցագործությունների հետաքննությունների վարչության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Դրիմանովը:
Վերջինիս խոսքերով, հետաքննության ընթացքում մեղադրանքներ կառաջադրվեն և միջազգային հետախուզում կհայտարարվի նշյալ անձանց նկատմամբ:
Հաղորդագրության համաձայն, ավելի վաղ ՌԴ Հետաքննչական կոմիտեի ղեկավար Վլադիմիր Մարկինն հայտարարել էր, թե ռուսական կողմը քրեական գործ է հարուցել Գելետեի, Մուժենկոյի և ուկրաինական բանակի բարձրաստիճան ղեկավարության այլ ներկայացուցիչների նկատմամբ Դոնբասում հուլիսի 3-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններում բնակվող ռուսալեզու բնակչությանը դիտավորյալ սպանելու հրամաններ արձակելու համար: