Որսորդական հրացանից արձակված կրակոցի հետևանքով մահացել է 37-ամյա տղամարդ. նախապատրաստվում են նյութեր
Նախօրեին՝ ժամը 17։15-ին, Արտաշատի շտապ օգնության կայանից ոստիկանության բաժնում հաղորդում է ստացվել, որ «հրազենային թափանցող վնասվածք կրծքավանդակի ձախ կեսում, 3-4-րդ միջկողային տարածությունում» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 37-ամյա տղամարդու՝ Մ.Մովսիսյանի դիակը։ Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբը։ Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, Մ.Մովսիսյանն իրենց տան ննջասենյակում, ըստ նախնական տեղեկությունների՝ ինքնասպանություն գործելու նպատակով, «ՏՕԶ» տիպի երկփողկանի ողորկափող որսորդական հրացանից կրակել է իր կրծքավանդակին, որի հետևանքով մահացել է։
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում