Ոստիկանապետի ցուցումով Ա. Ենիգոմշյանի միջադեպի առթիվ քննություն է սկսվել
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ցուցումով ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում «Նախախորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանի հետ տեղի ունեցած դեպքի առթիվ ծառայողական քննություն է ընթանում: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
«Նախախորհրդարանից» հաղորդագրություն էին տարածել, որի համաձայն. «Նախօրեին 19:45 սահմաններում, Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանը «100-ամյակը առանց ռեժիմի» իրազեկման ավտոերթի ավարտից հետո Ալեք Մանուկյան 5/5 հասցեում գտնվող Նախախորհրդարանի գրասենյակից իր հարևանի հետ միասին՝ վերջինիս ավտոմեքենայով, տուն վերադառնալիս է լինում, երբ Սայաթ-Նովա փողոցի վրա՝ Ֆրանսիայի հրապարակի հարակից հատվածում, նրանց ավտոմեքենային են մոտենում մի խումբ անձինք՝ ներկայանալով որպես Ոստիկանության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցներ: Նրանք Ալեք Ենիգոմշյանին կոպտորեն քաշքշելով դուրս են հանել ավտոմեքենայից, իսկ հարևանին բերման ենթարկել՝ մեքենայի հետ միասին: Չնայած այն հանգամանքին, որ Ալեք Ենիգոմշյանը մի քանի անգամ կրկնել է, որ կույր է, չի տեսնում, ոստիկանության աշխատակիցները նրան թողել են փողոցի բանուկ հատվածում և հեռացել՝ իրենց հետ տանելով հարևանին և վերջինիս ավտոմեքենան: Որոշ ժամանակ անց պատահական անցորդներ մոտեցել են Ալեք Ենիգոմշյանին և դուրս բերել փողոցի բանուկ հատվածից»:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ