Ավազակային հարձակման է ենթարկվել 52-ամյա կին. երկու հոգի ձերբակալվել է
Երևանի 52-ամյա բնակչուհի Խաչատրյանը հոկտեմբերի 20-ին հաղորդում է տվել, որ հոկտեմբերի 18-ին ենթարկվել է ավազակային հարձակման, օրեր շարունակ զրկվել ազատությունից։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Ըստ հաղորդման՝ հոկտեմբերի 18-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, ոմն Սաքոն, Գարիկը և Գարուշը, նախնական համաձայնությամբ, ավազակային հարձակում կատարելու նպատակով, Ա.Մամբրեյանին պատկանող տանը Գ.Խաչատրյանի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, ծեծի են ենթարկել նրան, որի ընթացքում նրա ծոցից հափշտակել են 500.000 ՀՀ դրամ գումար և դիմել փախուստի: Այնուհետև, Գ.Խաչատրյանի կամքին հակառակ, նշված օրվանից մինչև 20.10.2014 թ.՝ ժամը 18:00-ի սահմանները, պահելով նշված հասցեում՝ նրան ապօրինի զրկել են ազատությունից:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում հոկտեմբերի 20-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով:
Կատարված քննչական գործողությունների և ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են ոմն Սարգսի, Գարիկի և Գարուշի ինքնությունը: Վերջին երկուսն այսօր ձերբակալվել են։
Կատարվում են անհրաժեշտ անհետաձգելի քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` առերևույթ հանցագործություն կատարած մյուս անձին՝ Սարգսին, հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը դեռ պետք է գին վճարի Ռուսաստանին՝ խաղաղապահ զորախումբն Արցախից դուրս բերելու դիմաց