Գևորգ Սաֆարյանի նկատմամբ վարչական բերում է իրականացվել
Գևորգ Սաֆարյանի նկատմամբ վարչական բերում է իրականացվել: Կազմվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասով (Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը մանր չափերի վնաս է պատճառել`առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով) արձանագրություն: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից: Ոստիկանության բաժնում նա մնալու է 3 ժամ:
Նշենք, որ Նախախորհրդարանը տեղեկատվություն էր տարածել, որ այսօր ժամը 15:30-ի սահմաններում, Ոստիկանության Կենտրոնի բաժին բերման է ենթարկվել Գևորգ Սաֆարյանը: «Ենթադրվում է, որ Գևորգը Սաֆարյանը բերման է ենթարկվել, քանի որ ակցիայի մասնակիցները ձվեր են նետել Ոստիկանության շենքի ուղղությամբ»,- նշված է Նախախորհրդարանի հայտարարության մեջ:
Գ. Սաֆարյանը մասնակցում էր այսօր Նախախորհրդարանի կազմակերպած երթին՝ աջակցություն Ալեք Ենիգոմշյանի։
Նախորդող հրապարակում՝
Ազատության հրապարակ, ոստիկանություն, դատախազություն. Նախախորհրդարանի երթն ավարտվել է