Իրավունք 19:17 21/10/2014

Ուսումնասիրվում են Հայոց ցեղասպանության գործով միջազգային դատական ատյանին հայցով դիմելու հիմքերն ու հնարավորությունները

«Օրենքի ուժով» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն առաջիկայում 3 լեզվով (հայերեն, ռուսերեն, անգլերեն) կհրատարակի «Հայոց ցեղասպանության գործով միջազգային դատական ատյանին հայցով դիմելու հիմքերն ու հնարավորությունները» գիտական հետազոտությունը։ Այս մասին հայտնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Մասնագիտական խումբը նախապատրաստում է Հայոց ցեղասպանության գործով միջազգային դատական ատյանին ներկայացվելիք թղթածրար, որը վեր է հանում դրա պատմաիրավական հիմքերը և նախանշում ներկայացման հնարավորությունները։ Հետազոտությունն իրականացվում է ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։

ՀԵՀ-ը ներկայացնում է ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Մարուքյանի հետ հարցազրույցը, ով ներկայացնում է Հայոց ցեղասպանության գործով միջազգային դատական ատյանին հայցով դիմելու հիմքերն ու հնարավորությունները։

-Պարոն Մարուքյան, Դուք ուսումնասիրել եք մարդկության դեմ կատարված հանցագործությունների դատապարտման միջազգային դատական պրակտիկան։ Ի՞նչ նախադեպեր կան։
-Մեր հետազոտության առաջին գլուխը նվիրված է հենց այդ հարցերին։ Մենք ուսումնասիրել ենք թե՜ ազգային, թե՜ միջազգային և թե՜ միջազգայնացված դատական ատյաններում քննված գործերը։ Պատմությանը հայտնի են բազմաթիվ նման դեպքեր՝ սկսած երիտթուրքերի դատավարությունից։ Ճիշտ է, այն ժամանակ «ցեղասպանություն» եզրույթի բացակայության պայմաններում հարցն ուղղակիորեն չէր վերաբերում այդ հանցագործությանը, բայց այնտեղ այլ ձևակերպումներ կային՝ հայերի զանգվածային կոտորածներին, ջարդերին վերաբերող։ Հանրահայտ փաստ է, որ երիտթուրքերի պարագլուխներին մահվան էին դատապարտում նաև այդ հանցագործությունների համար։ Ունենք նաև Սողոմոն Թեհլերյանի դատական գործը գերմանական դատարանում, երբ Ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից Թալեաթ փաշային սպանելու գործով նա ազատ արձակվեց դատարանի դահլիճից։ Ինչ վերաբերում է ազգային դատարաններին, ապա Իսրայելի դատարանում գոյություն ունի Ադոլֆ Էյխմանի գործը։ Ադոլֆ Էյխմանը Հոլոքոստի պատասխանատուներից էր, ով կարողացել էր խուսափել Նյուրնբերգյան դատավարությունից, սակայն հետագայում հայտնաբերվեց Արգենտինայում և դատապարտվեց։ Միջազգային ռազմական տրիբունալներից հիշարժան են Նյուրնբերգի և Տոկիոյի տրիբունալները, երբ նացիստ հանցագործները և ճապոնացի միլիտարիստները դատապարտվում էին ոչ միայն պատերազմական, այլև մարդկության դեմ գործած հանցագործությունների համար։ Թվարկվածները վերաբերում են ֆիզիկական անձանց դատապարտելու գործընթացին, որոնք իրականացրել էին ցեղասպանություն կամ մարդկության դեմ կատարված հանցագործություններ։ Այս իմաստով շատ կարևոր է հիշատակել նույն ՄԱԿ-ի միջազգային դատարանում Բոսնիա և Հերցեգովինան ընդդեմ Հարավսլավիայի դատական գործը, երբ Բոսնիա և Հերցեգովինան դատի տվեց ոչ թե ֆիզիկական անձանց, այլ պետությանը՝ Հարավսլավիային։ Միջազգային դատարանը Հարավսլավիային պատասխանատու ճանաչեց Սրեբրենիցայի ցեղասպանության համար։ Սա շատ կարևոր նախադեպային որոշում է միջազգային դատարանի կողմից, որը մեզ համար կարող է ուղենիշ լինել։ Եվ այս նախադեպը մենք պետք է օգտագործենք, որպեսզի մեկ այլ ցեղասպան պետության՝ Թուրքիայի պատասխանատվության կանչենք կատարած հանցանքի համար։ Բավականին մեծ նախադեպային բազա կա մեր գործունեության, դատարան հայց ներկայացնելու համար։ Եվ այդ փորձը անպայման պետք է հաշվի առնվի մեր կողմից։

-Միջազգային իրավական համակարգի համաձայն՝ պետությո՞ւնը պետք է հայց ներկայացնի։
-ՄԱԿ-ի միջազգային դատարան կարող է դիմել բացառապես միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող ինքնիշխանությամբ օժտված պետությունը։ Այսինքն՝ սփյուռքը, որ անմիջական տուժողն է, չունի իրավասություն դիմելու այդ միջազգային դատական ատյանին։ Դա պետք է անի հայկական պետությունը, որը և՜ ՄԱԿ-ի լիիրավ անդամ է, և՜ միացել է 1948թ. կոնվենցիային, և՜ օժտված է այդ իրավասությամբ։ Սակայն դա չի նշանակում, որ գործընթացից սփյուռքը և նրա կառույցները պետք է դուրս մղվեն։ Ընդհակառակը՝ առանց սփյուռքի գործուն աջակցության, կարծում եմ, մեր ջանքերը չեն կարող լուրջ հաջողություններ ունենալ, որովհետև այդ կառույցները տասնամյակների ընթացքում լոբբիստական աշխատանքում, այլ բնագավառներում ունեն կուտակած մեծ փորձ, կապեր, հնարավորություններ։ Նրանք կարող են խոշոր օգնություն ցուցաբերել այս իրավական գործընթացին։

-Գաղտնիք չէ, որ միջազգային իրավունքը երկակի ստանդարտներով հաճախ առաջնորդվող իրավունքի ճյուղ է։
-Կարծում եմ՝ այդ թղթածրարը կամ հայցադիմումը մենք պետք է պատրաստ ձեռքի տակ ունենանք։ Ժամանակակից աշխարհում իրադարձությունները կայծակնային արագությամբ են փոխվում, և վաղը-մյուս օրը գուցե աշխարհաքաղաքական այնպիսի իրավիճակ ստեղծվի, որը շատ նպաստավոր լինի նման հայց ներկայացնելու համար։ Շատ տխուր վիճակում կհայտնվենք, եթե պահը հասունանալուն պես պատրաստ չունենանք այդ հայցադիմումը միջազգային դատարան ներկայացնելու համար։ Ես կարծում եմ, որ մենք ոչ թե պետք է սպասենք այդ պահը հասունանալուն, այլ պետք է նպաստենք հասունացնելուն, ամեն ինչ անենք պահը մոտեցնելու համար։ Քաղաքական գործընթացով պետք է նախապատրաստվի այդ իրավական խնդրի հասունացումը, և դրան զուգահեռ պետք է աշխատանքներ տարվեն, որպեսզի միջազգային դատարանի վրա ինչ-ինչ ազդեցությունների հետևանքով դատական գործը չգնա Թուրքիայի համար բարենպաստ ուղով։ Մենք պետք է ապահովագրենք, որպեսզի դատարանը լինի անաչառ, օբյեկտիվ և վճիռ կայացնելիս չընկնի որևէ պետության ազդեցության տակ։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:12
Կամո գյուղում այրվել է տուն և անասնագոմ
Ապրիլի 24-ին, ժամը 15:05-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կամո գյուղում այրվում են...
Աղբյուր` Panorama.am
18:59
Խաղաղության Նոբելյան մրցանակը կօգնի՞ ազատել Ռուբեն Վարդանյանին․ իրավապաշտպանի կարծիքը
Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհումը կարող է լուրջ միջազգային օգնություն դառնալ Բաքվի բանտում գտնվող Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար,...
Աղբյուր` Panorama.am
18:50
ՀՀ իշխանություններն, առանց սահմանազատման, միանգամից սահմանագծում են իրականացնում․ Օհանյան
 ՀՀ իշխանությունները միանգամից սահմանագծում են իրականացնում, մինչդեռ պետք էր այն  իրականացնել սահմանազատումից հետո։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:15
Առանց 1915-ի ցեղասպանության հարցը քննարկելու ժողովրդավարեցումը հնարավոր չէ․Էրեն Քեսքին
Թուրքիայի Մարդու իրավունքների միության (İHD) նախկին համանախագահ Էրեն Քեսքինն անդրադարձել է 1915-ին Օսմանյան կայսրության գոյության տարիներին...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մատենադարանում Ժամանակավոր ցուցադրության է ներկայացվել ձեռագրի ՝ Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթողի մասին էջը
Հայոց ցեղասպանության հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին, Մատենադարանում ցուցադրության է ներկայացվել «Մատյան մարդասիրաց» ձեռագիրը: Ցուցադրվող...
Աղբյուր` Panorama.am
17:54
Ջերմաստիճանը կհասնի +33-34 աստիճանի
Հայաստանի տարածքում ապրիլի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան՝ 2-4մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 25-29-ին...
Աղբյուր` Panorama.am
17:38
Մերժիր գժին. Բողոքի ակցիա Հանրապետության հրապարակում
«Մերժիր գժին» գրությամբ սպիտակ շաիկներ հագած բազմաթիվ քաղաքացիներ այսօր հավաքվել էին Հանրապետության հրապարակում։ ...
Աղբյուր` Panorama.am
17:28
Պետությունն է Երկրապահին պաշտպանում, ով փողը տալիս է, նա էլ երաժշտությունն է պատվիրում. Մանվել Եղիազարյան
«Մենք այսօր թույլ չենք, մեզ այդպես սարքել են։ Մեծ երկրներն ամեն ինչ արել են, որպեսզի ազգային ոգին կոտրվի և ժողովրդին հասցնեն այս վիճակին։...
Աղբյուր` Panorama.am
17:10
Չալաբյան. Նրանք, ովքեր կատարել են այս զազրելի հանցագործությունը, անձնապես հայտնի են
«Երեկ վարչախբի անուղեղ և անպատիվ կամակատարները դաժան ծեծի էին ենթարկել Տավուշի դիմադրության ակտիվ դեմքերից մեկին, պահեստազորի գնդապետ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Սոցցանցերի ամենախորը վերլուծությունը
Նիկոլ Փաշինյանի կնոջ ինչ-որ տեղ գնալը միշտ դառնում է հանրության քննարկման առարկա՝ եթե լուսանկարվի այդտեղ՝  կհանձնի, կամ գնացել է...
Աղբյուր` Panorama.am
16:56
Տիգրան Մանսուրյան. Չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել
«Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է այսօր»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
16:41
Վթարային ջրանջատում Գեղարքունիքում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
16:39
Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
«Կանխելու միայն մեկ ձև կա՝ իրենց ուղարկել իրենց տեղերը»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի...
Աղբյուր` Panorama.am
16:15
Նզովվելու են ոչ միայն ցեղասպանության նահատակներին, այլև սեփական հայրենի հողը ուրացողները. Բագրատ Սրբազան
«Այսօր մեր սրբադասված նահատակների հիշատակի օրն է և, առաջին հերթին, մեր հարգանքի և խոնարհումի ընծայումն և բարեխոսության հայցումն է իրենցից։...
Աղբյուր` Panorama.am
16:06
Սուրենյանց. Փաշինյանը շատ վաղուց կորցրել է վարչապետի կարգավիճակը՝ դառնալով Ալիևի դեսպանը մեր երկրում
«Փաշինյանը շատ վաղուց կորցրել է վարչապետի կարգավիճակը՝ դառնալով Ալիևի դեսպանը մեր երկրում։  «Հայաստանը պետք է փոխի...
Աղբյուր` Panorama.am
16:01
Ղազարյան. Ինչքան անպաշտպան են դարձնում երկիրը, այնքան ուժեղացնում են իրենց գարշելի գոյության պաշտպանությունը
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Ութ թիկնապահ միայն մեկ կադրում։ Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս...
Աղբյուր` Panorama.am
16:00
Ծիծեռնակաբերդից նաև զորակցություն հայտնեցին Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիներին
Այս տարի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին  Ծիծեռնակաբերդի բարձունքում կարելի էր տեսնել պաստառներ՝ «Պահանջում ենք անհապաղ ազատ...
Աղբյուր` Panorama.am
15:53
Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը
«Սուրեն Պետրոսյանը քաղբանտարկյալ է, նրա նկատմամբ այն, ինչ իրականացվում է, բացառապես քաղաքական պառճառներ ունի և Նիկոլ Փաշինյանի ուղիղ...
Աղբյուր` Panorama.am
15:34
Ես երեկ ադրբեջանական կայքերն էի նայում՝ էդ Նիկոլին ոնց են գովում. Տիգրան Մուրադյան
«Ծնողներս եղեռնից են մազապուրծ եղել, նրանք ղարսեցի են։ 1918 թվականին, երբ ռուսենրը հանձնել են Ղարսը, այդ ժամանակ նոր հայրս եկել է Արևելյան...
Աղբյուր` Panorama.am
15:32
ԱՄՆ նախագահ. Վերահաստատում ենք Մեծ Եղեռնը երբեք չմոռանալու մեր խոստումը
«Այսօր մի պահ կանգ ենք առնում՝ հիշելու Մեծ եղեռնի` Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքները և վերահաստատում ենք երբեք չմոռանալու մեր...
Աղբյուր` Panorama.am
15:27
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
15:17
«Ինտերը» նշում է հաղթանակը
«Ինտերը» դերբիում 2-1 հաշվով հաղթել էր «Միլանի»-ին՝ առաջնության ավարտից մի քանի տուր առաջ հռչակվելով Իտալիայի չեմպիոն։...
Աղբյուր` Panorama.am
14:54
Արհեստածին Ադրբեջանը ստեղծել են, որպեսզի շարունակեն և ավարտեն հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայից դուրս. Լարիսա Ալավերդյան
«Մեր հաղթանակների և պարտությունների պատճառը պետք է փնտրենք մեր մեջ։ Իսկ այն, որ Հայոց ցեղասպանությունը երկար տարիներ  չի ունեցել...
Աղբյուր` Panorama.am
14:42
Այդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով. Հայտարարություն
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ ապրիլի 23-ին...
Աղբյուր` Panorama.am
14:33
Նոյեմբերյան քաղաքում բողոքի ակցիայի մասնակիցներից 5-ը ձերբակալվել են
ՔԿ. Տեղի է ունեցել առերևույթ խուլիգանություն, որի ընթացքում ֆիզիկական ներգործության դեպքերի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Աղբյուր` Panorama.am
14:17
«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող,...
Աղբյուր` Panorama.am
14:14
Սահմանազատման սյուն չի լինում, այդ սյունը կարող են կոխել մի լավ տեղ. Հրանտ Բագրատյան
«Դրանք միայն ծաղիկներն են, բա որ գյուղերի հետևում գտնվող անկլավային հողերը տա՞։ Մտածում եմ՝ այդ հողերը տալուց հետո, որը հաջորդ էտապում...
Աղբյուր` Panorama.am
13:51
Սաֆրաստյան. Էրդողանը վախ ունի Սփյուռքից, դա պայմանավորված է շատ կոնկրետ փաստերով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ ասել էր, որ «տարածաշրջանում հիմա նոր կարգ է հաստատվում, ժամանակն է հրաժարվել անհիմն...
Աղբյուր` Panorama.am
13:43
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Նիկոլ Փաշինյանը կինը՝ Աննա Հակոբյանը, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Քաղաքացիները նրան տեսնելով՝ սկսել են վանկարկել՝ «Նիկոլ,...
Աղբյուր` Panorama.am
13:23
Նոր սկանդալ հայ-ռուսական հարաբերություններում. Հայտարարության հեղինակն Ալեն Սիմոնյանն է
ՌԴ Դաշնային Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն առաջարկել է Հայաստանի խորհրդարանին հարցում անել՝  Ռուսաստանի մասին Ալեն Սիմոնյանի ելույթի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
18:05 24/04/2024

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}