Սև արկղերի վերծանումը սկսված է. «Ֆայլկոն» ինքնաթիռը բախվել էր ձյուն մաքրող մեքենային
Վնուկովո օդանավակայանում նախօրեին տեղի ունեցած ավիավթարի քննությամբ զբաղվող հանձնաժողովը սկսել է օդանավի սև արկղերի վերծանումը: Այս մասին, «Լենտա.ռու»-ի հաղորդմամբ, հայտարարել է Միջպետական ավիացիոն կոմիտեն: Սև արկղերի վերծանման գործընթացում ներգրավված են նաև ֆրանսիացի մասնագետներ:
Հիշեցնենք, որ երեկ Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում «Ֆայլկոն» ինքնաթիռը Մոսկվա-Փարիզ թռիչքն իրականացնելիս բախվել էր ձյուն մաքրող մեքենային, վթարի հետևանքով չորս մարդ է զոհվել, որից երեքն անձնակազմի անդամներն են:
Օդանավի միակ ուղևորը ֆրանսիական Total նավթային ընկերության ղեկավար Քրիստոֆ դե Մարժերին էր: Նա երկուշաբթի Մոսկվա էր ժամանել՝ մասնակցելու Մեդվեդևի անցկացրած Օտարարերկրյա ներդրումների խորհրդակցական խորհուրդի հավաքին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ օդանավի շահագործման անվտանգության կանոնների խախտում, որն առաջացրել է երկուսից ավելի մարդու մահ: Այս պահին մի քանի վարկած է առաջ քաշվում, օդաչուների, դիսպետչերի, ձյուն մաքրող մեքենայի վարորդի մեղավորությունը: Երեկ հայտնի դարձավ, որ ձյուն մաքրող մեքենայի վարորդը եղել է ալկոհոլի ազդեցության ներքո:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին