Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվել
Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի վերաբերյալ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում նյութեր են նախապատրաստվել և ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե: Այս մասին panorama.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Նշենք, որ այսօր մամուլում գրել էին, որ Ախթալայի մի բնակիչ իրենց քաղաքապետի դեմ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի բաժին բողոք է ներկայացրել, համաձայն որի քաղաքապետը մանկապարտեզի շինարարական աշխատանքների ընթացքում յուրացումներ է թույլ տվել:
Թերթի հետ զրույցում ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար, թոշակների յուրացման մեջ մեղադրվող ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանի եղբայրը Հ. Խաչիկյանն ասել է, որ նման բան չկա:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին