Իրավունք 14:00 24/10/2014

Գագիկ Հարությունյան. Փոքրամասնությունը նույնպես իշխանության է, ունի իր կոնկրետ առաքելությունը

«Ինչո՞ւ պետք է տագնապներ ունենամ: Գործընթացներ են, կարող են ունենալ տարբեր ընթացք և ավարտ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի նախագահ, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե, հաշվի առնելով այն փաստը, որ ընդդիմությունը դեմ է սահմանադրական բարեփոխումներին, արդյո՞ք տագնապներ չունե՞ք, թե կարող եք ձախողել բարեփոխումները:

Նա կարևորեց այն փաստը, որ մասնագիտական հանձնաժողովն իր գործն արել է, ներկայացրել է հայեցակարգ, որը մասնագիտական մարմնի՝ Վենետիկի հանձնաժողովի կողմից շատ բարձր գնահատականի է արժանացել:

«Այժմ քաղաքական քննարկումների փուլ է, պետք է նորմալ վերաբերվել, զարգացումները ցույց կտան՝ կլինեն համաձայնություններ, թե ոչ, հնարավոր են նաև հայեցակարգային մոտեցումներում փոփոխություններ՝ ելնելով այդ քննարկումների արդյունքներից: Նորմալ, բնական գործընթաց է»,- ասաց ՍԴ նախագահը:

Գ. Հարությունյանի դիտարկմամբ, Սահմանադրությունը հասարակական համաձայնություն է հիմնարար արժեքների շուրջ, եթե այդ համաձայնությունը ձեռք չի բերվում, ուրեմն արդյունքներն ակնկալելի չեն կարող լինել. «Այդ իսկ պատճառով պետք է գնան գործընթացներ, որպեսզի համապատասխան համաձայնության շրջանակներում բարեփոխումներ իրականացեն: Ոչինչ չանելը կործանման ճանապարհ է»:

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները, մասնավորապես ընդլայնել ընդդիմության լիազորությունները, որևէ փոփոխություն կմտցնեն հայեցակարգում, հանձնաժողովի նախագահն ասաց. «Անշուշտ: Հանձնաժողովը սկզբնապես այդ հարցում արմատական դիրքորոշում է արտահայտել, հատկապես այնպիսի խորհրդարաններում, որոնք միապալատ են, չկան ներխորհրդարանական հակակշիռներ: Խորհրդարանական փոքրամասնությունը պետք է ավելի մեծ դերակատարություն ունենա: Այդ դերակատարությունը պետք է լինի ոչ միայն օրինաստեղծ քաղաքականության բնագավառում, նաև պետական իշխանության ինստիտուտների ձևավորման և վերահսկողության գործունեության: Մենք բերել ենք նաև օրինակներ, մասնավորապե նշել ենք մի քանի ուղղություններով: Քննարկումները բերում են նրան, որ դա պետք է անհրաժեշտ ու բավարար լինի այդ հավասարակշռությունը երաշխավորելու համար: Այսինքն՝ դարձյալ փորձ է արվելու գտնել լրացուցիչ հնարավորություններ փոքրամասնության լիազորությունների իրացման երաշխիքների ապահովման առումով: Չպետք է մոռանալ, որ պառլամենտը իր ամբողջության մեջ է իշխանություն: Փոքրամասնությունը նույնպես իշխանության է, ունի իր կոնկրետ առաքելությունը: Եթե այդ առաքելությունը չի իրացվում, նշանակում է, որ իշխանությունն արդյունավետ չի իրացվում: Մեզ մոտ ստեղծված վիճակի հիմնական խոչընդոտներից մեկը սա է, որ ոչ միայն մարդիկ չեն կարողանում իրենց հակակշռող դերակատարությունն իրականացնել, այլ նաև ընդհանրապես, այդ նշված երեք ուղղություններում որևէ արդյունավետ գործունեություն ծավալել»:

Գ. Հարությունյանի խոսքով, իրենք էլ այդ հարցադրումն արել են, որ տարբեր մակարդակներում, ինստիտուտների ձևավորման մեջ պետք է լինի նաև ընդդիմության ներկայացուցիչ. «Չպետք է հարցը կապել միայն անձի ներկայացուցչական պարագայի հետ: Կարևոր է ամբողջության մեջ նայել թե այդ ներկայությամբ ինչ դերակատարություն պետք է իրականացնել: Կարևոր է, որ փոքրամասնության դերակատարությունը կոնկրետ օրինաստեղծ քաղաքական բնագավառում, օրենքների քննարկման, օրինագծերի առաջադրման, վերահսկողության բնագավառում, կապված նաև կառավարության գործունեության և ավելի լայն շրջանակներում»:

Նա նշեց, որ Հայաստանում 50+1 հարաբերությունն է գործում, եթե քաղաքական մեծամասնությունը, առանձին մեկ կուսակցությունն ունենում է այդքան ձայն, բոլոր նշանակումները կարողանում է առանց որևէ խնդրի անել, օրինագծերն ընդունել:

«Հայեցակարգում առաջ է քաշվում օրգանական, սահմանադրական օրենքների գաղափարը, որի պարագայում առանց ընդդիմության ակտիվ մասնակցության որևէ այդպիսի օրենք չի ընդունվի: Մենք առաջ ենք քաշում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Վերահսկիչ պալատի և մի շարք այլ պաշտոններում այդ քվոտայի բարձրացում, որի պարագայում ընդդիմության դերակատարությունը մեծանում է»,-ասաց ՍԴ նախագահը՝ հավելելով, որ բարեփոխումների ամբողջ նպատակն այն է, որ պետական մեքենան արդյունավետ գործի:

Գ. Հարությունյանը նշեց, որ Սահմանադրական զարգացումներն անընդհատ պետք է լինեն:

«Չպետք է միայն այնպիսի մեխանիզմ ընտրել, որ միայն վիրահատությամբ հնարավոր լինի փոփոխություն կատարել: Ցավոք, մեր երկրում ընտրվել է այնպիսի սահմանադրական կարգ, երբ էվոլյուցիոն զարգացումները պարզապես արգելափակվել են: Նախորդ անգամ կատարված փոփոխությունները եղել են ոչ լիարժեք, եղել են կիսալուծումներ, որոնք իրացման պրոցեսում բացահայտվեց թերություններ: Իմ կարծիքով, այդ ժամանակ նույնիսկ մեկ քայլ հետ գնացինք այն նախագծից, որը մշակվել էր դրանից առաջ: Սահմանադրության ընդունումից հետո, դեռ թանաքը չչորացած, կրկին փոփոխությունների մասին խոսք գնաց:
Երբ սահմանադրական խնդիրները չեն լուծվում, դրանք վերարտադրվում են հանրային կյանքում, առաջացնում են լուրջ պրոբլեմներ»,- ասաց ՍԴ նախագահը:

Խոսելով ընտրական կարգի թերությունների մասին, որոնք նաև իրենց բացասական հետևանքներն են թողնում, Գ. Հարությունյանն ասաց, որ պետք է այնպիսի համակարգ ներդրվի, որը չբերի հետևանքների, որ չխոսեն հետևանքների մասին:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:11
Սկսվել է ռուսական խաղաղապահների դուրսբերումը Արցախի տարածքից
Սկսվել է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի դուրսբերման գործընթացը։ Այս մասին հյտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
23:37
Փաստաբան. Արդեն պետք է հարցաքննված լինեին զույգով միզող ոստիկանները
Փաստաբան Երվանդ Վարոսյանը գրում է. «Ոստիկանության հայտարարությունը Սամվել Վարդանյանին խոշտանգելու փաստով ծառայողական քննություն...
Աղբյուր` Panorama.am
22:58
Սամվել Վարդանյանի փաստաբանների հաղորդումը մանրամասներով կուղարկենք միջազգային կառույցներին. «Թաթոյան» հիմնադրամ
«Թաթոյան» հիմնադրամը հայտարարություն է տարածել, որում ասվում է «Երեկ ԱԺ կառավարող խմբակցության պատգամավորի և քաղաքացի...
Աղբյուր` Panorama.am
22:34
Սամվել Վարդանյանին խոշտանգելու վերաբերյալ ծառայողական քննություն է նշանակվել
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին հանրային տրանսպորտում իր քաղաքացիական դիրքորոշումը հայտնած Սամվել Վարդանյանին խոշտանգելու վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
22:21
Վարդանյանի վրա հարձակումը՝ քաղաքական հաշվեհարդար ոստիկանների օգտագործմամբ. ՔԻՀԿ
Քաղաքական հաշվեհարդար՝ ոստիկանների օգտագործմամբ։
Աղբյուր` Panorama.am
21:57
Ոսկեպարցիները սկսել են Գլխավոր դատախազություն` պետական դավաճանության կասկածով դիմումի ներկայացման գործընթացը
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնը սկսել է ՀՀ Գլխավոր դատախազություն` պետական դավաճանության կասկածով  դիմումի...
Աղբյուր` Panorama.am
21:45
Տիգրան Ավինյանի որոշումներով 22 ավտոտնակ կքանդվի. Հայկ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնա Հայկ Կոստանյանը գրում է. « Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի համապատասխան որոշումներով Շենգավիթ...
Աղբյուր` Panorama.am
21:16
Թբիլիսիում տեղի է ունեցել ընդհարում բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև
Թբիլիսիում բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանության աշխատակիցների միջև քաշքշուկ է սկսվել Վրաստանի խորհրդարանի ծառայողական մուտքի մոտ, որտեղ...
Աղբյուր` Panorama.am
21:14
Կորած ՄԻՊ-ի փնտրտուքները շարունակվում են. մտահոգ քաղաքացիները կարող են միանալ որոնողական աշխատանքներին
AntiFake.am-ի ներկայացուցիչներն ու այլ քաղաքացիներ տեսանյութեր են տարածում ֆեյսբուք սոցիալական ցանցում` ցույց տալով, թե ինչպես են...
Աղբյուր` Panorama.am
21:00
Ձերբակալվածին դիմակներով առևանգողների բանդան տեղյակ է չէ՞, որ մի օր իրենց անունները տալու են․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ոստիկանությունը մասնագիտական տոն է՞ նշում, որն է՞ այդ...
Աղբյուր` Panorama.am
20:57
Ոստիկանության օրվա առթիվ ոստիկանությունը խայտառակ եղավ. Աթանեսյան
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ոստիկանության օրվա առթիվ ոստիկանությունը խայտառակ եղավ իր պահպանության տակ...
Աղբյուր` Panorama.am
20:38
Սա կազմակերպվել է հենց ՔՊ-ի կողմից՝ ոստիկանության մասնակցությամբ․ փաստաբան
«Այս պահին մենք տալիս ենք մամուլի ասուլիս՝ մանրամասն դետալներով, սա ավելի քան հիմք է, որպեսզի քրեական վարույթ նախաձեռնվի։ Մենք դեռ այսօր...
Աղբյուր` Panorama.am
20:13
Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն
Արարատի մարզի Ոստան գյուղում «Ջակոմո» ընկերությունը հիմնադրել է արևային ջրատաքացուցիչների եզակի արտադրություն։ Այս մասին տեղեկացնում...
Աղբյուր` Panorama.am
19:49
Իշխանությունների կողմից լայն թափ են ստացել ազատ խոսքի և հավաքների ազատության նկատմամբ ոտնձգությունները․ ԱԺ խմբակցություններ
ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել․ «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:34
Նման բան հնարավոր է լսել Բաքվի բանտում գերություն վերապրած անձից՝ վերադառնալու հետո․ փաստաբանը՝ Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին
 «Մի տեսակ խորհրանշական ստացվեց, քանի որ այսօր ոստիկանական ծառայողի օրն է։ Այս դեպքից հետո, անուղղակի, միջնորդավորված տարբեր...
Աղբյուր` Panorama.am
19:03
Տեղի է ունեցել սահմռկեցուցիչ հանցագործություն․ փաստաբան
«Երեկ կեսգիշերին մոտ տեղի է ունեցել մի աննախդեպ բան, որը ՀՀ ներկայիս իշխանությունների, ռեժիմի հետագա դեգրադացիայի մասին է խոսում և...
Աղբյուր` Panorama.am
18:45
Արարատ Միրզոյանը կհանդիպի Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդի հետ
Ապրիլի 17-18-ին Արարատ Միրզոյանն այցով գտնվելու է Սաուդյան Արաբիայի Թագավորությունում. 2023թ. նոյեմբերին երկու երկրների միջև դիվանագիտական...
Աղբյուր` Panorama.am
18:34
Պռոշյան գյուղում տեղի են ունենալու պայթեցման աշխատանքներ, փակվելու է մայրուղին
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են․  «Հարգելի՛ քաղաքացիներ, ապրիլի 17-ին՝ ժամը 10։40-ից մինչև 11։20-ն ընկած...
Աղբյուր` Panorama.am
18:23
2023 թ․-ի եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետը հետաձգվում է մինչև հուլիսի 22-ը
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարատուներին տեղեկացնում է, որ հիմք ընդունելով ՀՀ հարկային օրենսգրքի 53 հոդվածի  6-րդ մասը և հաշվի...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիայի ԱԳՆ-ն հաքերներով է համալրում ՏՏ աշխատակիցների իր թիմը
Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել ՏՏ անձնակազմ հավաքագրելու մասին: Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ անձնակազմի համար նախատեսված...
Աղբյուր` Panorama.am
17:58
Տեղի ունեցածը բեսպրեդել է. Թագուհի Թովմասյանը մանրամասներ է պատմում Սամվել Վարդանյանի խոշտանգումից
«Քիչ առաջ ԱԺ մի խումբ պատգամավորների հետ տեսակցեցի ոստիկանական բանդայի թողտվությամբ (կամ հենց նրանց կողմից) ծեծի ենթարկված քաղաքացի Սամվել...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ադրբեջանը շարունակում է Շուշիի Սբ. Ղազանչեցոց տաճարի «վերականգնումը»
monumentwatch.org կայքը գրում է, որ ադրբեջանական կողմը քանդել է երկթեք ճակատներից մեկի վրայի խաչաձև լուսամուտը և դրանից վեր գտնվող պատկերաքանդակը։
Աղբյուր` Panorama.am
17:45
Մենք Հայաստանը դիտարկում է որպես հարթակ, որի միջոցով կարող ենք ելք ունենալ ԵԱՏՄ շուկա. Իրանի դեսպան
«Իրանի և Հայաստանի միջև առևտուրը, տնտեսությունը մեկը մյուսին լրացնում է։ Առևտուրը զարգացնելու համար Հայաստանի հետ մի քանի ծրագիր...
Աղբյուր` Panorama.am
17:38
80 հազար տոննա կարտոֆիլի ավելցուկ ունենք, գյուղացին կիլոգրամը 25 դրամով վաճառում է որպես անասնակեր. Բերբերյան
Չնայած հրապարակվել էր վիճակագրական տվյալներ, ըստ որոնց՝ նախորդ տարի Հայաստանում ավելի քիչ կարտոֆիլ է արտադրվել՝ այսօր հանրապետության տարբեր...
Աղբյուր` Panorama.am
17:30
Կտրականապես դեմ ենք միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը.Հայաստանում Իրանի դեսպան
«Մեր կարմիր գծերը չեն փոխվել»,- ասուլիսում ասաց  Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ պատասխանելով հարցին, ո՞րոնք են Իրանի...
Աղբյուր` Panorama.am
17:24
ՃՏՊ Հայկավան-Բամբակաշատ ավտոճանապարհին
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ապրիլի 16-ին, ժամը 14։30-ին ահազանգ է ստացվել, որ Հայկավան-Բամբակաշատ...
Աղբյուր` Panorama.am
17:09
Ղարաբաղյան 2–րդ պատերազմում հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով. ՀՀ–ում Իրանի դեսպան
«Ի տարբերություն մանկասպան սիոնիստական ռեժիմին, մենք ոչ մի քաղաքացիական կենտրոններ չենք թիրախավորել: Մեր գրոհները շատ խելամիտ ու դիպուկ...
Աղբյուր` Panorama.am
17:06
Առաջիկա օրերին սպասվում է ամպրոպ, քամու ուժգնացում
Երևանում ապրիլի 16-ի ցերեկը, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-21-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ,...
Աղբյուր` Panorama.am
16:46
Թասմագամբետով. ՀԱՊԿ-ին Երևանի անդամակցության հարցում հստակությունը ձեռնտու կլինի բոլորին
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը NEWS.ru-ին տված հարցազրույցում հաստատել է, որ Երևանն իսկապես կրճատել է իր գործունեության շրջանակը...
Աղբյուր` Panorama.am
16:42
ՀՀ-ում գործում է դիմակավորված բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն ծեծել. Թովմասյան
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հրատապ գրություն է ուղարկել ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին և պատրաստում է գրություններ իր միջազգային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ղազարյան. «Freedom House»-ի գնահատականը շատ օբյեկտիվ է, ամեն ինչ սկսեց ԲԴԽ նախագահի պսևդո գաղափարից
15:13 16/04/2024

Ղազարյան. «Freedom House»-ի գնահատականը շատ օբյեկտիվ է, ամեն ինչ սկսեց ԲԴԽ նախագահի պսևդո գաղափարից

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}