Հարցազրույցներ 10:25 25/10/2014

Պայմանական վաղաժամկետ ազատումը խրախուսական է և ոչ պարտադիր նորմ

«Ես դատական կարգով բողոքարկեցի «Կոշ» ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովի՝ ինձ վաղաժամկետ չազատելու մասին որոշումը: Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանն իր որոշմամբ վերականգնեց իմ ոտնահարված իրավունքները և պարտավորեցրեց «Կոշ» ՔԿՀ-ի վարչական հանձնաժողովին ինձ վաղաժամկետ ազատ արձակելու միջնորդագիր ներկայացնել՝ հաշվի առնելով ուղղման դրական աստիճանը, ընթացիկ վարքի գնահատման բարձր արդյունքները, ռիսկայնության աստիճանը՝ ցածր չափանիշների: Վարչական հանձնաժողովն ի կատար է ածում դատարանի որոշումը և իմ ազատման մասին դրական միջնորդագիր ներկայացնում անկախ հանձնաժողովին: Հանձնաժողովն ինձ մերժում է, դրանով իսկ մերժելով «Կոշ» ՔԿՀ-ի միջնորդագիրը, հետևաբար դատարանր որոշումը»: Սա մի հատված է «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ռուբեն Ամատունու նամակից, որն ուղարկել էր Panorama.am-ի խմբագրություն:

Նա նաև գրում է, որ անկախ հանձնաժողովն անցել է իր լիազորության սահմանները, քանի որ դատարանի որոշմամբ ինքը համարվել է ուղղված դատապարտյալ, իսկ անկախ հանձնաժողովն իր փակ ու գաղտնի քվեարկությամբ մերժել է՝ գտնելով, որ դեռ պատիժը կրելու կարիք կա:

Անկախ հանձնաժողովներից մեկի անդամ ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Ավանեսյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ նախքան վաղաժամկետ ազատ արձակման որոշում ընդունելը, հանդիպում են տվյալ դատապարտյալի հետ, դիտարկվում նրա հանցանքի բնույթը, սոցիալական ադապտացիային պատրաստ լինելը, մի քանի այլ չափանիշներ, հարցեր են տալիս՝ արդյո՞ք արդարացված համարում է իր պատիժը և այլն: Այնուհետև, ըստ նրա, հանդիպման արդյունքների, գործերի ուսումնասիրության հիման վրա անկախ հանձնաժողովը փակ քվեարկությամբ որոշում է կայացնում:

«Դատապարտյալների հետ հանդիպող մասնագետները դիտարկում են ամեն մի հանգամանք, որպեսզի հանկարծ չվրիպեն»,- ասաց Հ. Ավանեսյանը:

Պատասխանելով հարցին, թե ավելի հաճախ դրակա՞ն, թե՞ բացասական եզրահանգումների եք գալիս դատապարտյալների հետ հանդիպումներից հետո, նա նշեց, որ կախված է հանցագործության տեսակից. եթե կրիմինալ էլեմենտ կա արարքում, կրկնակի հանցագործ է, ուղղվածի մասին հնարավոր չէ խոսել, իսկ եթե հանցագործությանը կատարվել է պատահական, առաջին դատվածությունն է, նույնիսկ այդ մարդկանց՝ կալանավայրում գտնվելը, ավելի վատ է, կամ պետք է դատապարտվեն ազատազրկման՝ պատիժը պայմանական չկիրառելու պայմանով կամ պրոբացիոն ծառայության առկայության դեպքում լինեին այդ ծառայության հսկողության տակ:

Գոյություն ունի անկախ երեք հանձնաժողով, որոնցից յուրաքանչյուրը կանոնակարգում է մի քանի քրեակատարողական հիմնարկների վարչական հանձնաժողովների գործերը: Հանձնաժողովները բաղկացած են 8 հոգուց, ընդգրկված են տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ:

ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանի ղեկավարած անկախ հանձնաժողովը քննարկում է չորս ՔԿՀ-ի, այդ թվում նաև «Կոշ»-ի վարչական հանձնաժողովների գործերը:

Ռուբեն Ամատունու գործով հանձնաժողովի նախագահն ասաց. «Որևէ վատ բան չի կատարվել: Աշխատանքային պրոցես է, հանձնաժողովում քննարկվել, մերժվել է: Վարչական հանձնաժողովը թույլատրել է, իսկ մեր հանձնաժողովը ստեղծվել է վարչական հանձնաժողովների տված եզրակացությունները ֆիլտրացնելու համար: Շատ են դեպքերը, ոչ միայն ձեր նշած դեպքում, որ վարչական հանձնաժողովը դրական եզրակացություն է տալիս, իսկ մենք մերժում ենք»:

Գ. Համբարձումյանը նշեց, որ պայմանական վաղակետ ազատման ինստիտուտը խրախուսական նորմ է, ոչ թե պարտադիր, պայմանավորված է շատ հանգամանքերով՝ արդյոք դատապարտյալն ուղղվել է, վերադաստիարակվել է, հետ է կանգնել հանցավոր գործունեությունից. «Պետք է համոզված լինենք, որ նա փոխվել է: Խիստ անհատական է»:

«Հանձնաժողովի անդամները հոգեբաններ են, առողջապահության նախարարության ներկայացուցիչներ: Շատ են լինում դեպքերը, որ մի մասը դեմ է քվեարկում, մի մասը կողմ, կամ ես կողմ եմ քվեարկում, մյուսները դեմ»,- ասաց անկախ հանձնաժողովի նախագահը:

Նշենք, որ անկախ հանձնաժողովի կողմից համաձայնության դեպքում էլ գործը պետք է գնա առաջին ատյանի դատարան, որտեղ կարող են բավարարել, կամ մերժել միջնորդությունը:

«Տասից վեց-յոթին մերժում ենք: Վարչական հանձնաժողովի անդամները տվյալ կալանավայրի աշխատակիցներն են, դրա համար էլ անկախ հանձնաժողովները վերահսկում են այդ հանձնաժողովների աշխատանքները»,- նշեց Գ. Համբարձումյանը:

Անկախ հանձնաժողովներից մեկի նախագահն էլ ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ,  ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանն է: Նա նույնպես մեզ հետ զրույցում նշեց, որ ավելի հաճախ մերժում են վարչական հանձնաժողովների միջնորդությունները:

«Քրեակատարողական հիմնարկների վարչակազմերը սահմանված ժամկետներում և ըստ ընթացակարգերի ներկայացնում են միջնորդագիր: Քննարկում ենք կոլեգիալ կարգով: Մեր հանձնաժողովների անդամներն ազատ են իրենց բոլոր դրսևորումներում: Բռնանալ, որևէ մեկին ստիպել, թե ինչպիսի որոշում պետք է կայացնի, չկա: Ազատ քննարկում է, որից հետո փակ քվեարկություն: Կանոնակարգով արգելվում է, որ հանձնաժողովների քննարկումներին հասարակական կազմակերպություններից, լրատվամիջոցներ ներկայացուցիչներ մասնակցեն, այլապես ես դեմ չէի լինի, քանի որ քննարկումը նորմալ պայմաններում է ընթանում»,- ասաց նա:

Ի դեպ, նշենք, որ այսօր շատերն են բողոքում, որ պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը Հայաստանում գրեթե չի գործում, դեռևս տարիներ առաջ Սահմանադրական դատարանն իր որոշման մեջ ամրագրել է, որ Հայաստանում բացակայում են պատժից վաղաժամկետ ազատման հստակ սահմանված չափանիշները: Վերջին շրջանում շատ են դեպքերը, որբ դատապարտյալը դիմում է որևէ քայլի (հացադուլ, բերանն է կարում )` բողոքելով հենց այդ համակարգից: Այսօր դատաիրավական բարեփոխումների շրջանակում նաև փորձում են այս համակարգում հստակեցումներ մտցնել՝ մշակելով պատժից վաղաժամկետ ազատման վերաբերյալ հստակ չափանիշներ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը.
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}