Գլխավոր դատախազի որոշմամբ քրեական գործ է հարուցվել դատախազի կողմից պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի առթիվ
ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի որոշմամբ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազի կողմից նախաքննության նկատմամբ հսկողություն և դատավարական ղեկավարում իրականացնելու ընթացքում պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից:
Քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ