Թաիլանդում կայքի խմբագիրը դատապարտվե է 4,5 տարվա ազատազրկման՝ թագավորին վիրավորելու համար
Թաիլանդում զինվորական դատարանը տեղեկատվական պորտալի խմբագրին դատապարտել է 4,5 տարվա ազատազրկման թագավորի արժանապատվությունը վարկաբեկող նյութ հրապարակելու համար: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը՝ հղում անելով Associated Press-ին:
Խմբագրին պետք է դատապարտեին 9 տարվա ազատազրկման, սակայն ժամկետը կրճատել են՝ հաշվի առնելով մեղքն ընդունելու փաստը:
Ն. Ռունգվոնգը եղել է Thai E-News կայքի խմբագիրը: Այժմ կայքն արգելափակված է: Հինգ տարի առաջ նա տեղադրել էր մի հոդված, որը գրված է եղել քաղաքական ակտիվիստի կողմից: Հենց նույն տարում, երբ հրապարակվել է հոդվածը, Ռունգվոնգը Թաիվանից տեղափոխվել է Մեծ Բրիտանիա: Իսկ թե հոդվածում կոնկրետ ինչից է վիրավորվել թագավորը, չի հստակեցվում:
Թաիլանդում գործող օրենքով թագավորին վարկաբեկելու համար նախատեսված պատիժը համարվում է ամենախիստն աշխարհում գոյություն ունեցող նմանատիպ օրենքների շարում: Թալիանդում այն մարդը, ով վարկաբեկում է թագավորին կամ վտագ է ներկայացնում միապետությանը, կարող է ազատազրկվել երեքից մինչև 15 տարի ժամկետով:
Այդ հոդվածով նախկին մեծ հնչեղություն ստացած դատավճիռը կայացվել էր 2013 թ հունվարին: Այդ ժամանակ դատարանը 10 տարվա ազատազրկման է դատապարտել հասարակական-քաղաքական մի ամսագրի խմբագրի: Նա ձերբակալվել էր այն բանից հետո, երբ սկսել էր ստորագրահավաք Թաիլանդի Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի վերացման համար, որը և նախատեսում է պատիժ թագավորին, թագուհուն կամ թագավորական գահի ժառանգներին վիրավորելու, զրպարտելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց