Իրավունք 20:24 26/11/2014

Անտոնիո Գութերեշ. Երեխաների ամուսնությունը խախտում է իրավունքներն ու մերժում հնարավորությունները

2014թ.-ի նոյեմբերի 25-ին Միավորված ազգերի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) գրասենյակը մեկնարկեց «16 օրյա ակտիվիզմ ընդդեմ սեռական և գենդերային բռնության» քարոզարշավը, որ կշարունակվի մինչև դեկտեմբերի 10-ը: Այս տարի ՄԱԿ ՓԳՀ-ն որպես քարոզարշավի թեմա ընտրել է «Պաշտպանելով իրավունքները և պահպանելով մանկությունը. աշխատենք միասին երեխաների ամուսնության դեմ»: Այդ մասին տեղեկացնում է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի մամուլի ծառայությունը:

Միավորված ազգերի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գութերեշը իր խոսքն է հղել «16 օրյա ակտիվիզմ ընդդեմ սեռական և գենդերային բռնության» քարոզարշավի մեկնարկման առթիվ:

«Չնայած երեխաների ամուսնության վերաբերյալ ճշգրիտ տվյալներ ձեռք բերելը հեշտ չէ, քանի որ ստույգ տեղեկավությունը բացակայում է, այնուամենայնիվ, նախնական տվյալների համաձայն ամուսնացող անչափահաս երեխաների թիվը մեծ է. ամեն տարի մոտ 15 միլիոն 18 տարեկանից ցածր տարիքի աղջիկ ամուսնանում է:

Երեխաների ամուսնություն իրականացվում է շատ երկրներում, որտեղ ՄԱԿ ՓԳՀ գործունեությունը առկա է, մասնավորապես Ասիայում, Աֆրիկայում, Միջին Արևելքում և հյուսիսային Աֆրիկայում: Որոշ տեղահանված անձինք կրել են երեխաների ամուսնության փորձն իրենց վրա նախքան իրենց բնակավայրերից փախչելը: Այս ավանդույթը շարունակվում է մինչ օրս: Այլք կարծում են, որ նրանք գոյություն ունեցող ճնշման և անվտանգության պատճառով քիչ հնարավորություններ ունեն և այդ իսկ պատճառով ամուսնությունը դիտարակվում է որպես երեխաների պաշտպանության և տնտեսական ծանր կացության թեթևացման միջոց:

Վաղ տարիքում ամուսնանալը ցավագին ազդեցություն է ունենում երեխայի կյանքի վրա: Իհարկե, տղաների շրջանում նույնպես լինում են վաղ ամուսնություններ, երբ նրանք ստիպված են լինում թողնել ուսումը և ընտանիքի բեռն վերցնել ուսերին, բայց խնդրի հետ մեծամասամբ բախվում են աղջիկները: 18 տարեկանից ցածր աղջիկները ոչ ֆիզիկապես, ոչ էլ բարոյապես պատրաստ չեն կին կամ մայր դառնալու: Նրանք առավել խոցելի են տնային բռնության, կամ սեռական և գենդերային բռնության ենթարկվելու առումով, հատկապես եթե ամուսինը մեծահասակ մարդ է: 

Ամուսնացած աղջիկներին հաճախ արգելում են գնալ դպրոց. նրանց ընտանիքի անդամները սկսում են չտեսնել դպրոցի օգտավետությունը նրանց ամուսնությունից անմիջապես հետո: Այդպիսով ամուսնացած աղջիկները ոչ միայն զրկվում են դպրոց հաճախելու և ընկերների հետ շփվելու հնարավորություննից, այլ նաև առավել կախված են դառնում իրենց ամուսիններից, ովքեր շահագործում են նրանց և սահմանափակում ապագա հնարավորությունները:

Անչափահաս աղջիկները, ովքեր հղիանունում են, մայրական մահացության առավել ռիսկի տակ են հայտնվում, ինչպես նաև այլ բարդությունների առջև են կանգնում հղիության և ծննդաբերության ժամանակ: Իրենք հենց երեխա լինելով և գիտելիք ու փորձ չունենալու պատճառով այդ աղջիկները հաճախ ի վիճակի չեն լինում պատշաճ խնամելու և դաստիարակելու իրենց երեխաներին, խոցելի դարձնելով նրանց հիվանդությունների հանդեպ: Սովորաբար երեխաների ամուսնությունը չի գրանցվում օրինական ճանապարհով. Դա դժվարություն է առաջացնում նրանց ծննդի գրանցման գործընթացում, ինչպես նաև լրացուցիչ ռիսկեր և խնդիրներ առաջացնում:

Ողջ աշխարհում գոյություն ունեցող ՄԱԿ ՓԳՀ-ի գրասենյակները 16 օրյա քարոզարշավի առթիվ հավաքել են երեխաներից նկարներ և պատմություններ, որոնք պատկերում են երեխաների ամուսնության վերաբերյալ իրենց կարծիքնները, վախերը և փորձը: Ուղերձի ճնշող մեծամասնությունն արտահայտում էր այն, որ երեխաները չեն ցանկանում ամուսնանալ, նրանք ուզում են վայելել իրենց մանկությունը, շարունեակել դպրոց հաճախել, և բացի այդ նրանք վախենում են ոտնձգությունների ենթարկվելուց: Նշված պատմությունների և նկարների կազմը քարոզարշավի ընթացքում կցուցադրվի Գլխամասային գրասենյակում:

Ես տպավորված եմ նրանից, թե ինչպիսի ոգևորվածությամբ է ՄԱԿ ՓԳՀ-ի աշխատակազմը ընդգրկվել այդ կարևոր քարոզարշավում, բացի այդ ես հավանություն եմ տալիս գործունեության այն լայն շրջանակին, որի նպատակն է բարձրացնել իրազեկվածության մակարդակն այդ առանցքային հիմնահարցի վերաբերյալ: Հաշվի առնելով, որ երեխաների ամուսնության փաստն արդեն իսկ արմատավորված փորձ է, ՄԱԿ ՓԳՀ-ն իրազեկվածության մակարդակը գոյություն ունեցող ռիսկերի մասին բարձրացնելու, ինչպես նաև դպրոցներում երեխաների սովորելու անհրաժեշտության և ամուսնությունը հետաձգելու համար պետք է շարունակի իր աշխատանքը սերտորեն համագործակցելով համայնքների, համայնքային ղեկավարների, առողջապահության և կրթութայն ոլորտների աշխատակազմերի հետ: 

Մենք պետք է ջատագով լինենք կառավարության հետ համատեղ, որպեսզի օրենքով արգելվի երեխաների ամուսնությունը: Երեխաների ամուսնությունը կանխարգելելու համար անհրաժեշտ է կազմակերպել մասնագիտական ուսուցման և հմտությունների դասընթացներ, ինչպես նաև եկամուտների ձևավորման միջոցառումներ իրենց ընտանիքների համար: Ի շնորհիվ սեռական և գենդերային պատկանելիությամբ պայմանավորված բռնության և ուժերի հարաբերության միջև եղած կապի, կանանց հզորացումը կարևոր միջոցառում է համարվում աղջիկների իրավունքները պաշտպանելու համար: Վաղ տարիքում ամուսնացած աղջիկներին աջակցություն տրամադրելը նույնպես առանցքային է համարվում:

Երեխաների ամուսնությունը խախտում է իրավունքները և մերժում հնարավորությունները: Ի լրումն երեխաների ամուսնության ռիսկի վերաբերյալ իրազեկվածության մակարդակը բարձրացնելուն, ես մեծապես խրախուսում եմ ողջ աշխատակազմին օգտագործել «16-օրյա Ակտիվիվիզմ» քարոզարշավը համայնքների հետ սերտորեն համագործակցելու համար: Այն հնարավորություն կտա պաշտպանելու աղջիկների իրավունքները և խթանել նրանց կրթություն ստանալու իրավունքը, և արդյունքում նրանց առավել վառ ապագայի հնարավորություն տալ»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:37
Իրանական Սպահանի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել, հայտնում են լրատվամիջոցները
Իրանի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից երկրի կենտրոնական մասի Սպահան նահանգի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել, հայտնում...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ինչպե՞ս ճիշտ չափել զարկերակային ճնշումը
Կարդիոմեդ Ընտանեկան Բժշկության Կենտրոնը ներկայացրել է մի քանի խորհուրդ, թե ինչպես է ճիշտ չափել զարկերակային ճնշումը։ Այսպես. - Մինչ ԶՃ...
Աղբյուր` Panorama.am
09:24
Ապրիլի 19-ին փոխանակման կետերում դոլարը և եվրոն էժանացել են, ռուբլու փոխարժեքը մնացել է նույնը
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 19-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 389.88 դրամ՝ էժանանալով 0.98 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:20
Արմեն Պետրոսյան. Ինչի՞ դիմաց է Ռուսաստանը դուրս բերում սեփական խաղաղապահ զորախումբն Արցախից
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է. «Մի հարց՝ հնարավոր դավադրությունների տեսության շարքից Ինչի՞ դիմաց է Ռուսաստանը դուրս բերում...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Իր մտքում և վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է
«Հրապարակ» թերթը գրում է . «Իշխանական կուլիսներում ուշագրավ վարկած է շրջանառվում Նիկոլ Փաշինյանի՝ Ոսկեպար ուղղաթիռով...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Անահիտ Ավանեսյանի հռչակած «օֆերտան» ֆիասկո է ապրել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հռչակած «օֆերտան» ֆիասկո է ապրել։...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Հրապարակ». Ով և ինչպես է կազմակերպելու Քաղաքացու օրը
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այս տարի ևս պատրաստվում է նշել Սերժ Սարգսյանի...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Հիվանդանոցները չեղարկո՞ւմ են պետպատվերով ծառայությունները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առողջապահության նախարարությունը, որի շուրջ սկանդալը քայլերով գնում է դեպի Էկոնոմիկայի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Հրապարակ». Արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք միջոցառումներին, կմնա՞ շքերթին
«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 7-ին նախատեսված է Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը։ Այս տարի նաև Եվրասիական տնտեսական...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Իշխանությունները Արցախի հետ կապված ցանկացած բան սպառնալիք են համարում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախը հանձնելուց հետո Հայաստանի իշխանությունները արհամարհում են Արցախի վտարանդի...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». Փաշինյանն ասել է, որ հենց միջազգային հանրությունն է պահանջում զիջել՝ ելնելով Ալմա-Աթայի հռչակագրից
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի տավուշյան վերջին այցից հետո ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ ինչ է փոխվել վերջին...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024թ., հունվարի 20-ին Վայք քաղաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Այսօր...
Աղբյուր` Panorama.am
08:59
Ըստ համազեկուցողի՝ բանակցություններ են ընթանում Ադրբեջանի՝ ԵԽԽՎ վերադարձի շուրջ
Նախարարների կոմիտեում բանակցություններ են ընթանում Ադրբեջանի՝ ԵԽԽՎ վերադարձի շուրջ, «Ազատության»  փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
08:54
Ապրիլի 19-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:50
Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. Գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան
Ո՞նց կարելի է պետական դավաճանությունը ներկայացնել որպես ազգային փրկություն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Հայաստանյայաց Առաքելական...
Աղբյուր` Panorama.am
23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}