Ադրբեջանցի դիվերսանտը ժխտում է իր կապն ադրբեջանական հատուկ ծառայությունների կամ զինվորականների հետ
Այսօր ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ընթացիկ տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի եւ Դիլհամ Ասկերովի գործով այսօրվա դատական նիստի ընթացքում ներկայացվել են դիվերսանտների ձերբակալման պահին նրանց մոտից առգրավված տեսասկավառակներում առկա նյութերը, որոնք 2007 թվականի հունիս և սեպտեմբեր ամիսներին տեսանկարահանել էր ԼՂՀ պետական սահմանը ապօրինաբար հատած ամբաստանյալ Դ. Ասկերովը։ Այս մասին գրում է Արցախպրես-ը:
Տեսանյութերում, որոնք ուղեկցվում են Ասկերովի մեկնաբանությամբ, մանրամասն նկարագրվում է Շահումյանի շրջանի հայկական բնակավայրերի դիրքը, ժողովրդագրական տվյալներ, բնակչության զբաղվածության ու ենթակառուցվածքների մասին։ Ամբաստանյալն իր կատարած տեսանկարահանումներում առանձնահատուկ տեղ է հատկացրել շրջանում տեղակայված ԼՂՀ ՊԲ զինվորական ստորաբաժանումների և ռազմական տեխնիկայի մակնիշներին ու տեղակայման վայրերին։ Բացի այդ, տեսանյութերի մեջ կատարած իր մեկնաբանություններում նա հաճախ է հնչեցնում հայերի նկատմամբ ազգային ատելություն պարունակող արտահայտություններ՝ իր հայրենակիցներին կոչ անելով ստեղծել պարտիզանական ջոկատներ՝ Շահումյանի շրջանը հետ գրավելու նպատակով։ Հատկանշական է, որ նա իր մեկնաբանություններից մեկում իրեն Շահումյանի շրջանում գտնվելու հնարավորություն ընձեռելու համար հատուկ շնորհակալություն է հայտնում ոմն Աբգան Մուալիմովին և նրա պետին։
Պատասխանելով տեսանյութերի շուրջ դատախազ Կարեն Գաբրիելյանի և դատավոր Անատոլի Թադևոսյանի հնչեցրած հարցերին՝ ամբաստանյալ Ասկերովը ժխտել է իր կապն ադրբեջանական հատուկ ծառայությունների կամ զինվորականների հետ՝ պնդելով, որ տեսանկարահանումներն իբր կատարել է միայն անձնական ու ընտանեկան դիտումների նպատակով։
ԼՂՀ ժողովրդագրական վիճակի, բնակչության զբաղվածության, ենթակառուցվածքների, ինչպես նաև, ռազմական բնույթի տեղեկություններ հավաքելու և տարածելու համար Դ. Ասկերովին մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով։
Նախորդող հրապարակումներ՝
Դիվերսանտների դատ. «Մի հատ էլ տուն սարքենք տանք իրա՞նց» (տեսանյութ)
Ադրբեջանցի դիվերսանտ. Եթե այս անգամ չձերբակալվեի, հետագայում կրկին անցնելու էի սահմանը
Ադրբեջանցի մի դիվերսանտը մյուսից պահանջել է դատարանին պատմել ճշմարտությունը
Ադրբեջանցի դիվերսանտները վերցրել էին Մեխակ Ցականյանի մոտ եղած գումարը, որով նա դպրոցական հագուստ էր գնելու իր համար
«Ս.Ցականյանը գիտե՞ր, որ դուք ադրբեջանցիներ եք»... Ադրբեջանցի դիվերսանտների նոր ցուցմունքները
Ս. Օհանյան. Արցախն այստեղ էլ ցույց է տալիս, որ ժողովրդավարական երկիր է
Ադրբեջանցի դիվերսանտի հակասական ցուցմունքները
Ադրբեջանցի դիվերսանտը մյուսի մասին. «Շատ կեղտոտ ու վատ անձնավորություն է, Ադրբեջանի ԱԱԾ աշխատակից է»
Սմբատ Ցականյանի հայրը գոհ է դատավարության ընթացքից. ադրբեջանցի դիվերսանտների գործ
Լ. Ալավերդյան. Ադրբեջանցի դիվերսանտների դատավարությունն ընթանում է միջազգային նորմերին համապատասխան (տեսանյութ)
Ադրբեջանցի դիվերսանտը ցուցմունք է տվել (լուսանկարներ)
Ստեփանակերտում մեկնարկել է ադրբեջանցի դիվերսանտների դատավարությունը