Ջոն Հեֆֆերն. Հայաստանում արդարադատության ոլորտը բարեփոխումների կարիք ունի (տեսանյութ)
Հայաստանում իհարկե արդարադատության, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը կատարյալ չէ, բարեփոխումների կարիք ունի: «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի առաջին մասնաշենքի բացման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կգնահատեք արդարադատության, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը Հայաստանում:
«Մենք կարծում ենք, որ Հայաստանում կան լավ կադրեր, ովքեր կարող են այդ բարեփոխումներն իրականացնել: Մենք տեսնում ենք, որ կա հանձնառություն այդ բերափոխումների կատարման ուղղությամբ»,-ասաց դեսպանը:
Նա վստահություն հայտնեց, որ Հայաստանի կառավարությունը ԱՄՆ-ին դիտարկում է որպես գործընկեր այդ աշխատանքներում. «Այնտեղ, որտեղ նրանք մեր օգնությունը կցանկանան, մենք պատրաստ ենք օգնել»:
Ջոն Հեֆֆերնը նշեց, որ ԱՄՆ-ն Հայաստանի հետ արդարադատության ոլորտի բարեփոխումների շուրջ աշխատանքներ իրականացրել է:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր կյանքը դրամատուրգիա է դարձել՝ ամեն օր նոր պիեսի հարուստ թեմաներով լեցուն. հարցում