530 միլիոն դոլար՝ ապահարզանի դիմաց. նոր ռեկորդ Լոնդոնում
Լոնդոնցի ֆինանսիստի ամերիկուհի կնոջը ունեցվածքի բաժանման ռեկորդային գումար է բաժին հասել՝ամուսնալուծության արդյունքում: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն:
Ջեյմի Կուպեր-Հոնը ստացել է 337 միլիոն ֆունտ՝ 530 միլիոն դոլար: Կուպեր-Հոնն իր նախկին ամուսին Քրիս Հոնի հետ The Children’s Investment Fund հիմնադրամի հիմնադիրն է: 17 տարվա ամուսնական կյանքի ընթացքում նրանց կուտակած համատեղ ունեցվածքը գնահատվել է 700 միլիոն ֆունտ:
Լոնդոնյան ապահարզանային նախկին ռեկորդը պատկանում էր Բերեզովսկիների ընտանիքին: 3 տարի առաջ Բորիս Բերեզովսկու նախկին կինը՝ Գալինա Բեշարովան փոխհատուցում էր ստացել մի քանի հարյուր միլիոն ֆունտ: Որոշ տվյալներով, գործարարը նախկին կնոջը վճարել էր 165-200 միլիոն ֆունտ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ