«Օրենքով գողեր» ու քրեական հեղինակություններ Հայաստան չեն ժամանել. Ոստիկանություն
Քրեական աշխարհի որևէ ներկայացուցիչ չի ժամանել Հայաստան: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ոստիկանության ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
«Զանգվածային լրատվության որոշ միջոցներ տեղեկատվություն են տարածել, թե Հայաստան են ժամանելու «օրենքով գողեր» ու քրեական հեղինակություններ՝ «օրենքով գող» Արմեն Կանևսկոյի մահվան տարելիցին մասնակցելու: Ոստիկանությունը հայտարարում է, որ այդ լուրերը բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը. քրեական աշխարհի ներկայացուցիչները մշտապես գտնվում են ոստիկանության տեսադաշտում և նրանց յուրաքանչյուր տեղաշարժ վերահսկվում է իրավապահների կողմից՝ ինչպես օպերատիվ իրավիճակի կայունության, այնպես էլ օրենքի և օրինականության ապահովման նպատակով»,- գրել է նա: