Պեկինի դատարանի վճռով հիվանդանոցը փոխհատուցում կվճարի համասեռամոլին
Չինաստանում դատարանը պարտավորեցրել է կլինիկային փոխհատուցում վճարել համասեռամոլ տղամարդու, որին հետերոսեքսուալ դարձնելու նպատակով էլեկտրաշոկի էին ենթարկել: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն:
Պեկինի շրջանային դատարանի վճռով բժշկական կենտրոնը պետք է տղամարդուն 560 դոլար վճարի: Դատարանում նշել են, որ հիվանդին չպետք է բուժեին նման մեթոդով: Տղամարդն ասել է, որ ինքնակամ է գնացել բուժման, քանի որ ծնողների կողմից ճնշման է ենթարկվել: Նա նաև հայտարարել է, որ թերապիան, որը նաև հիպնոս էր ներառում, իրեն ֆիզիկական և զգայական վնաս է հասցրել: Ավելի քան 10 տարի առաջ Չինաստանի իշխանությունները հայտարարել էին, որ համասեռամոլությունը մտավոր հիվանդություն չէ: