«Կայարանցի Թևոսիկի» խափանման միջոցը վերացվել է
Քրեական հեղինակություն Թևոս Սաֆարյանը՝«Կայարանցի Թևոսիկը», այսօր ազատ է արձակվել, խափանման միջոցը վերացվել է: Panorama.am-ին հայտնեցին ԱՆ քրեակատարողական ծառայության հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նշենք, որ 2013-ի դեկտեմբերի 28-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության քննիչի միջնորդությունը և Թևոս Սաֆարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը: Թևոս Սաֆարյանի կալանքի ժամկետը երկարացվել էր մինչև դեկտեմբերի 27-ը: Նա կասկածվում էր անձի առևանգման մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց