Օպերատիվ իրավիճակը՝ դեկտեմբերի 19-22-ը
Դեկտեմբերի 19-22-ը Հայաստանում արձանագրված սպանության փորձի 1 դեպքը բացահայտվել է: Գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 19 դեպքից բացահայտվել է 17-ը: Բացահայտվել է գողության`14, խարդախության` 16, ապօրինի ծառահատման` 1, կողոպուտի` 2, խուլիգանության 3 և յուրացման 5 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի` 1, խարդախության` 2, մարմնական վնասվածք հասցնելու և գողության 3-ական դեպք: Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 19 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 20-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Տվյալները ներկայացրել է ոստիկանության լրատվական ծառայությունը: