«ԱԱԾ-ն երևի ղեկավարվում է 1933թ. ԽՍՍՌ Կենտգործկոմի ինչ-որ մի որոշմամբ». փաստաբան
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը դեռևս չի կարողանում ստանձնել ԱԱԾ վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում «ԱրմենՏել»-ի նախկին գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյի պաշտպանությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տիգրան Աթանեսյանը:
«Ինչպես նշել եմ նախկինում, Կենտրոնի դատարանի դատավոր Ա.Բեկթաշյանը քննում է իմ համապատասխան բողոքը, սակայն նիստերը փաստացի չեն կայանում, քանի որ ԱԱԾ ներկայացուցիչները չեն ներկայանում: Երևի ղեկավարվում են, ասենք, 1933թ. ԽՍՍՌ Կենտգործկոմի ինչ-որ մի որոշմամբ: Չեմ կարող հասկանալ այս համառ մերժումները և դիրքորոշումները: Այս փուլում ինձ պետք է տրամադրվեն սակավաթիվ փաստաթղթեր՝ որոշումներ որպես մեղադրյալ ներգրավելու մասին, հետախուզման և կալանավորման որոշումներ, փորձաքննությունների եզրակացություններ և այլն: Թե ինչ կարող է պարունակվել այդ փաստաթղթերում, որ ԱԱԾ-ն չի ցանկանում պաշտպանության կողմը ծանոթանա, մնում է միայն ենթադրել»,- գրել է Տ. Աթանեսյանը:
Նախորդող հրապարակում՝
«ԱրմենՏելի» նախկին գլխավոր տնօրենի գործով դատական նիստը հետաձգվել է ԱԱԾ ներկայացուցիչների բացակայության պատճառով
«ԱրմենՏելի» նախկին գլխավոր տնօրենը համոզված է, որ առկա քրեական հետապնդումը որևէ կապ չունի իր հետ. փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ