Կաշառք ստանալու պահին ձերբակալված Մանկավարժականի աշխատակցի գործը դատարանում է
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հեռակա ուսուցման ընդունելության պատասխանատու քարտուղար Մկրտիչ Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նրան մեղադրանք է առադարվել ՀՀ Քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասին 2-րդ կետի՝ խոշոր չափերով խարդախության փորձ և 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի՝ կաշառք ստանալու պատրվակով խարդախության փորձ, հատկանիշներով:
Ըստ մեղադրանքի, Մկրտիչ Ղուկասյանը Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի հրամանով նշանակվելով նույն համալսարանի 2014-2015 թվայանի ուսումնական տարվա ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար և 2014 թվականի ապրիլի 17-ից հանձնաժողովի կազմում իրականացնելով ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատված ընդունելության կանոնակարգով և ընթացակարգով նախատեսված լիազորությունները, նույն համալսարանի հեռակա ուսուցման դիմորդից, տեղեկություն քաղելով նրա վճարունակության մասին, ծրագրել է դիմորդի վստահությունը չարաշահելու միջոցով ընդունելության հարցը լուծելու համար կաշառք ստանալու պատրվակով, նրանից ստանալ խոշոր չափերով գումար և հափշտակել այն, վերջինիս սեփական ուժերով ընդունվելու դեպքում` դա ներկայացնել որպես իր միջամտության արդյունք, իսկ հակառակ դեպքում` պատճառաբանելով, որ չի ստացվել, վերադարձնել գումարը: Ի կատարումն հանցավոր մտահաղացմանը, դիմորդի` հեռակա ուսուցման մանկավարժություն և հոգեբանություն մասնագիտությամբ ընդունելու հարցը լուծելու համար կաշառք ստանալու պատրվակով նրանից պահանջել և ստացել է 692.308 ՀՀ դրամին համարժեք 1700 ԱՄՆ դոլար գումար, որից անմիջապես հետո բռնվել և ՀՀ ԿԱ ԱԱԾ աշխատակիցների կողմից բերման ենթարկվել:
Այս գործով դատավարությունն արդեն մեկնարկել է: Առաջիկա նիստը կայանալու է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հունվարի 27-ին:
Նախորդող հրապարակում՝
Մանկավարժականի աշխատակիցը կաշառք ստանալու պահին ձերբակալվել է