Ոստիկանությունը հրաժարվել է ծեծի արատավոր պրակտիկայից. Հունան Պողոսյան
«Ոստիկանությունը հրաժարվել է ծեծից և խոշտանգումներից, կարողացել ենք վերացնել հանցագործությունները հաշվառումից թաքցնելու արատավոր գործելաոճը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը:
Ներկայացնելով 2014 թվականի ընթացքումն ոստիկանության կատարած աշխատանքի արդյունքները, փոխոստիկանապետն ասաց, որ 2014-ին 2013 թվականի համեմատ 787 դեպքով նվազել է գրանցված հանցագործությունների թիվը, միևնույն ժամանակ 43 դեպքով աճել է առանձնապես ծանր հանցագործությունների և 231-ով՝ ծանր հանցագործությունների թիվը:
Հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների աճի հետ մեկտեղ աճել է նաև դրանց բացահայտման արդյունավետությունը, զենքի ու զինամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերումը:
Որպես դրական միտում՝ Հունան Պողոսյանը նշեց ինչպես խմբերի, այնպես էլ անչափահասների կողմից կատարված հանցագործությունների դեպքերի նվազումը:
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության ոլորտում հայտնաբերված դեպքերի թիվը 2013 թ. համեմատությամբ 27-ով նվազել է, միևնույն ժամանակ՝ 44-ով աճել է թմրամիջոցների իրացման դեպքերի հայտնաբերումը:
2014 թ.-ին հայտնաբերվել է կոռուպցիոն բնույթի 599 հանցագործության դեպք, այդ թվում՝ կաշառակերության 66 դեպք, որոնցից 52-ը հայտնաբերվել է ոստիկանության ծառայողների կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին