«Զապ»-ն ազատ է արձակվել
Անդրանիկ Սողոյանը, ով քրեական աշխարհում հայտնի է «Զապ» մականվամբ, այսօր ազատ է արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի որոշմամբ՝ կալանքի ժամկետը լրանալու և այն չերկարացնելու հիմքով: Panorama.am-ին այս մասին տեղեկացրեց ԱՆ քրեակատարողական վարչության լրատվության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը:
Նա նշեց, որ քրեակատարողական վարչությունը Ա. Սողոյանի կալանքի ժամկետը երկարաձգելու որոշում դատարանից չէր ստացել:
Հիշեցնենք, որ Երևանում հոկտեմբերի 28-ին հայտնաբերված և ձերբակալված Անդրանիկ Սողոյանը, որի նկատմամբ հայտարարված էր միջազգային հետախուզում և որը Պրահայի մունիցիպալ դատարանի կողմից Չեխիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 219 հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով դատապարտվել է 22 տարվա ազատազրկման, ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությամբ՝ Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվել էր 30-օրյա ժամկետով և տեղափոխվել «Նուբարաշեն» ՔԿՀ: Այնուհետև կալանքի ժամկետը երկարացվել է ևս երկու ամսով: ՀՀ գլխավոր դատախազությունը Ա. Սողոյանի վերաբերյալ փաստաթղթերի փաթեթն ուղարկել էր ՀՀ արդարադատության նախարարություն:
Նախորդող հրապարակումներ՝
«Զապ»-ի կալանքի ժամկետը երկարաձգվել է
Օրենքով գող «Զապ»-ի գործի հետագա ընթացքը որոշելու համար ՀՀ-ի և Չեխիայի միջև ընթանում են քննարկումներ
Օրենքով գող «Զապ»-ը գտնվում է բժիշկների հսկողության տակ
Օրենքով գող «Զապ» -ի փաստաբանը վերաքննիչ բողոք է ներկայացնելու
Անդրանիկ Սողոյանի փաստաթղթերն ուղարկվել են արդարադատության նախարարություն
Օրենքով գող «Զապ»- ը ցուցում է տվել իր պաշտպանին
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին