Ոստիկանությունը փաստեր է պահանջում` Գյումրիի բողոքի ակցիայի մասնակիցներին բաժանմունքներ կանչելու լուրերի վերաբերյալ
«Ոստիկանությունը, հավատարիմ վերջին տարիներին որդեգրած սկզբունքներին, կոչ է անում կոնկրետ փաստեր ներկայացնել յուրաքանչյուր նման դեպքի մասին: Ահազանգերով կկատարվի քննություն, և մեղավոր անձինք խստագույնս կպատժվեն: Հակառակ դեպքում, նման հայտարարությունները կարող են դիտվել որպես զրպարտություն, և տարածողներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ ոստիկանության կողմից համապատասխան իրավական գործընթաց կսկսվի»,-այս մասին ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ ՝ Գյումրիում բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումներին և դրանից հետո քաղաքացիներին ոստիկանություն կանչելու տարածված լուրերի հետ կապված:
«Վերջին օրերին որոշ անձինք և լրատվամիջոցներ լուրեր են տարածում, իբր Գյումրիի ողբերգական դեպքին հաջորդած բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած հասարակական կարգի խախտման և ոստիկաններին մարմնական վնասվածք հասցնելու կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում տարբեր անձինք, այդ թվում` անչափահասներ, անօրինական տարվում են ոստիկանության տարածքային բաժիններ, որտեղ նրանց նկատմամբ իբր նաև բռնություն է կիրառվում: Միևնույն ժամանակ, այդպես էլ որևէ փաստ չի հրապարակվում նման դեպքերի վերաբերյալ, ավելին` այդ անփաստարկ հայտարարությունները «լուրջ» վերլուծության են ենթարկվում»,-ասված է ոստիկանության տարածած հայտարարության մեջ:
Նախորդող հրապարակում՝
Ոստիկանապետ. Ոչ մեկը Գյումրիի սպանության գործը չի թողնելու ինքնահոսի
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ