Լատվիայում ներկայացվել է ՀՀ արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները
Օրենքի գերակայության ապահովման, կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի ամրապնդման տեսանկյունից դատական համակարգի, ոստիկանության և դատախազական համակարգերի բարեփոխումները նախօրեին քննարկվել են Լատվիայում՝ ԵՄ-Արևելյան գործընկերության երկրների արդարադատության և ներքին գործերի հարցերով նախարարական հանդիպմանը:
Քննարկմանը մասնակցել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը: Այս մասին հայտնում է ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ներկայացվել են ՀՀ արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները, դատավորների անկախությանն ուղղված նախորդ տարվա դատական օրենսգրքի ընդունված փոփոխությունները, քրեական օրենսդրության ոլորտի, պրոբացիոն ծառայության ներդրմանն ուղղված բարեփոխումները: Փոխադարձ պայմանավորվածություններ են ձեռք բերվել մի շարք երկրների հետ երկկողմ և բազմակողմ համագործակցության վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին