Տրանսսեքսուալին ծառայություն մատուցելուց հրաժարված թուրքին տուգանել են
Ստամբուլի դատարանը որոշել է տուգանել թուրքական բաղնիքի տիրոջը՝ Ահմեթ Կարագյունեին 3000 թուրքական լիրայով (մոտ 1250 դոլար) տրանսսեքսուալ կնոջը ծառայություն չմատուցելու համար: Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն՝ վկայակոչելով թուրքական «Հյուրիեթ»-ին:
Իպակ Քիրանջի անունով կինը փորձել է իր զուգընկերուհու հետ մտնել բաղնիք: Սակայն տերը հրաժարվել է նրանց ներս թողենլ, չնայած այն հանագամանքին, որ երկուսի անձնագրում էլ սեռը նշված է եղել իգական: Պատահածից հետո կինը դիմել է դատարան: Նշվում է, որ Թուրքիայում սա առաջին դեպքն է, երբ բավարավում է տրանսսեքսուալի հայցը: