Վենեսուելայում զինվորականներին թույլատրել են կրակել ցուցարարների վրա
Վենեսուելայի օրենսդրության մեջ նոր փոփոխությունները զինվորականներին թույլատրում են մարտական զենք կիրառել ցուցարարների դեմ այն պարագայում, երբ իրենց կյանքի նկատմամբ սպառնալիք են զգում: Այս մասին գրում է rosbalt.ru կայքը:
Պաշտպանության նախարարը հայտարարել է, որ նման որոշում ընդունվել է 2014-ի հուժկու բախումներից հետո: Բանվորների ազգային միության ներկայացուցիչը հայտարարել է, որ այս ամենում ուղղակի սպառնալիք կա բանվոր դասակարգին: Իրավապահները նոր կանոնները ոչ սահմանադրական են համարում:
Վենեսուելայի մի շարք քաղաքներում հակակառավարական ելույթները տևել էին 3 ամիս, զոհվել էր 40 հոգի: