Իրավունք 13:16 27/02/2015

«Պրոբացիայի ծառայությունը օգտակար է թե՛ տուժողների, թե՛ հանցագործություն կատարած անձի համար». Քրմոյան

Մինչև 2016թ-ը ՀՀ-ում նախանշված է ներդնել նոր` Պրոբացիայի ծառայություն: Թե ինչ փուլում են ծառայության ներդրման նախապատրաստական աշխատանքները, և երբ հասարակությունը կտեսնի այն գործողության մեջ, «Փաստինֆո»-ի հարցերին պատասխանել է ՀՀ Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:

- Պարոն Քրմոյան, պրոբացիոն ծառայության ներդրման վերաբերյալ քննարկումները, կարծես արդեն իրականությանը մոտենալու եզրագծեր են ձեռք բերում: Ե՞րբ կունենանք ավելի կոնկրետ պատկեր, թեկուզ օրենսդրական ակտերի մակարդակով: Ե՞րբ ՀՀ-ում պարզ կդառնա, թե ինչ է պրոբացիոն ծառայությունը:

- Իրո'ք, արդեն ժամանակն է եկել, որ գործնական քայլեր կատարենք: Նախորդ տարվա ընթացքում մենք բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել` պրոբացիայի ծառայության ներդրման հետ կապված, այս տարի արդեն գործնական քայլերի ժամանակն է: Մենք արդեն իսկ կառավարություն ենք ներկայացրել պրոբացիայի ծառայության ներդրման հայեցակարգը, որը, հուսով ենք, կառավարությունն արձանագրային որոշման տեսքով կհաստատի, և, որը ուղենիշ կլինի և’ Արդարադատության նախարարության, և' իրավապահ մարմինների համար` պրոբացիայի ծառայության ներդրման հարցում:

Բացի այդ, տեղեկացնեմ, որ մենք մշակել ենք համապատասխան օրենսդրական ակտեր: Քրեական, Քրեական դատավարության և Քրեակատարողական օրենսգրքերում փոփոխությունների նախագծեր ենք մշակել, որը թույլ կտա պրոբացիայի ծառայությունը ներդնել և այլընտրանքային պատժատեսակները կիրառել հենց պրոբացիայի ծառայության կողմից: Մշակման փուլում է գտնվում նաև Պրոբացիայի ծառայության մասին օրենքը, որ ամբողջական կարգավորում կնախատեսի այդ բոլոր հարաբերությունների համար: Հուսով ենք, որ մարտի կեսերին մենք այդ օրենքը շրջանառության մեջ կդնենք, և ապրիլ ամսին կներկայացնենք ԱԺ քննարկմանը:

Որպես գործնական քայլ, ուզում եմ նշել, որ մենք մայիս ամսից արդեն պիլոտային ծրագրեր ենք իրականացնելու 2 մարզերում: Փորձարարական այդ ծրագրի տեսքով մենք փորձելու ենք ներդնել և պրոբացիայի ծառայությունը պիլոտային ռեժիմով աշխատեցնել, որից հետո կներդնենք նաև ամբողջ հանրապետությունում: Պետք է նշեմ, որ մենք ունենք որպես ուղենիշ ՀՀ նախագահի կողմից հաստատված իրավական և դատական ոլորտի բարեփոխումների ծրագիրը` 2012-16թթ համար, որտեղ հստակ նշված է, որ պետք է ստեղծվի քրեակատարողական ծառայությունից անջատ պրոբացիայի ծառայություն, և ժամկետները սահմանված են մինչև 2016թ.-ը: Եվ մենք այս տարվա ընթացքում բոլոր անհրաժեշտ գործնական և օրենսդրական քայլերը պետք է անենք, որ ծառայությունը գործի:

- Մտավախություն չկա՞, որ մեր հասարակությունը գիտակցական մակարդակով դեռ պատրաստ չէ այս ծառայությանը: Չէ՞ որ տեսակետ կա, որ եթե մարդը հանցանք է գործել, նա պետք է իր պատիժն անպայման կրի ազատազրկման վայրում: Արդարադատության համակարգից դա են պահանջում նաև տուժողները: Մտավախություն չկա՞, որ մարդիկ դա չեն ընդունի:

- Այդ մտավախությունը կա, և մենք դա կանխատեսում ենք, որ ծառայության գաղափարախոսությունը կարող են չհասկանալ թե’ մեր ազգաբնակչությունը, թե’ հենց պրոբացիայի ծառայություն իրականացնողը: Քանի որ անձնակազմի մի մասը մենք վերցնելու ենք Քրեակատարողական ծառայության այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանումից, մենք պետք է այս ժամանակահատվածում` մինչև ծառայության ներդրումը, ակտիվ տեղեկատվական ծրագրեր իրականացնենք, որպեսզի իրազեկենք մեր քաղաքացիներին և, ինչու չէ` ուսուցանենք մեր աշխատակիցներին պրոբացիայի ծառայության առավելությունների մասին:

Միայն շեշտեմ, որ պրոբացիայի ծառայությունը օգտակար է թե’ տուժողների, թե’ հանցագործություն կատարած անձի համար, որովհետև բերում է նրանց հաշտեցման, տուժողների խնդիրների ավելի արդյունավետ և արագ լուծման: Չէ՞ որ ոչ բոլոր դեպքերում է, երբ որ անձը պատժվում է, դրանով հարթվում են բոլոր պատճառված վնասները, իսկ այս համակարգը թույլ է տալիս բանակցելու, մեդիացիայի, նրանց` և’ տուժողի, և’ հանցագործություն կատարող անձի շահերը հաշվի առնելով, նաև ապագայում նշված անձի կողմից հանցագործությունների կատարումը կանխարգելելու նպատակով որոշակի գործողություններ կատարեն, որպեսզի պատճառված վնասը ավելի շուտ հարթվի և, կարծում եմ, այս պարագայում, տուժողները ավելի գոհունակությամբ կհեռանան այս ծառայությունից, իրենց շահերն ավելի շատ հաշվի կառնվեն, քան գործող համակարգի պայմաններում:

- Իսկ ի՞նչ միջոցներով է կատարվելու վերահսկողությունը պրոբացիայի ծառայության նկատմամբ:

- Նախ առաջին` վերահսկողությունը դա լավ ներդրված համակարգն է, մենք փորձելու ենք մանրամասն կանոնակարգել այս բոլոր հարաբերությունները, որպեսզի հստակ լինի և’ պրոբացիայի ծառայողի իրավունքներն ու պարտականությունները, և’ քաղաքացիների իրավունքների պաշտպանության մեխանիզմները, և’, ինչու չէ, նաև փորձելու ենք բոլոր կոռուպցիոն ռիսկերը հաշվի առնել և ռիսկերից ազատ համակարգ ներդնենք: Բայց, այդուհանդերձ, նախատեսվում է համապատասխան համակարգ ստեղծել Արդարադատության նախարարության համակարգում, և կարծում եմ, անհրաժեշտության դեպքում, մեր տեսչությունը հսկողություն կսահմանի այս ծառայության կողմից պատիժների իրականացման նկատմամբ:

Նախորդող հրապարակում՝
Պրոբացիոն ծառայության ներդրմանը վերաբերող օրենսդրական փաթեթը շուտով կներկայացվի կառավարություն



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:35
Պանթուրիքիստական ծրագրերը շարունակվում են. ՀՀ-ում Սիրիայի դեսպան
«Ցեղասապանությունն այսօր միայն պատմական արարք չէ, անպայման պետք է ճանաչվի»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
11:32
Ռուբեն Վարդանյանի որդու ահազանգը. Այդ հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել
Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը հարցազրույց է տվել CNN-ին: Նա պատասխանել է հայտնի...
Աղբյուր` Panorama.am
11:24
Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները
Համլետ Վիրաբյանի ընտանիքը սեփական մաշկի վրա է զգացել Ցեղասպանության հետևանքները, առաջին ձեռքից՝ ականատես տատից լսել Օսմանյան Թուրքիայի կողմից...
Աղբյուր` Panorama.am
11:23
Կապիտուլյանտին հեռացնենք, որ չցեղասպանվենք
Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը գրում է. «Երեկ, երբ Գյումրիից շարժվեցի Երևան Հայաստանի քարտեզն այլ էր, հասա Երևան փոխվեց, ավելի...
Աղբյուր` Panorama.am
11:16
ԱԳՆ. 2020-2023թթ. մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին
150 հազարից ավելի հայ պատերազմի, այլատյացության, ինքնության հիման վրա հանցագործությունների, պաշարման և բնակչության նկատմամբ ահաբեկման գործողությունների հետևանքով բռնի տեղահանվեց
Աղբյուր` Panorama.am
11:15
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Առաջնորդներին պախարակելու՝ մեր...
Աղբյուր` Panorama.am
10:35
Թյուրքագետ. Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները
«Հայսաստանի վարչապետը իր այսօրվա ուղերձում 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները»,-գրում է...
Աղբյուր` Panorama.am
10:27
Հայաստանի և ՀԱՊԿ առճակատման հավանականությունը, հուսով եմ, որ ավելի քան հիպոթետիկ է. Իմանգալի Տասմագամբետով
Չնայած Հայաստանի՝ ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցությունը դադարեցնելու որոշմանը, կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:13
Խայտառակ, ամբողջովին պրոթուրքական. Թուրքագետը՝ Փաշինյանի ուղերձի մասին
Պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ արված ուղերձը գնահատել է...
Աղբյուր` Panorama.am
10:06
Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Հայոց ցեղասպանության հիշատակի 109-րդ տարելիցին հանդես է եկել...
Աղբյուր` Panorama.am
09:59
ԱՄՆ-ը չեղարկե՞լ է Էրդողանի այցը Միացյալ նահանգներ
Անկարան Վաշինգտոնից տեղեկություն չի ստացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի և մայիսի 9-ին Ջո Բայդենի հետ բանակցությունների...
Աղբյուր` Panorama.am
09:49
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածից, որը սահմանամերձ...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «հուշումներով» հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին
«Հայաստան» խմբակցությունը «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծ էր շրջանառության մեջ դրել:
Աղբյուր` Panorama.am
09:31
«Հրապարակ». Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող երաշխիքներ տալ տավուշցիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին կառավարությունում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից Տավուշի մարզի վարչական ղեկավարները...
Աղբյուր` Panorama.am
09:22
Սերժ Սարգսյան. Հայաստանի կառավարիչներն այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի պայքարը որակում որպես սպառնալիք պետությանը
«Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս Հայաստանի ներսում»:
Աղբյուր` Panorama.am
09:22
Ապրիլի 24-ին փոխանակման կետերում դոլարը, ռուբլին և եվրոն էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 24-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու հափշտակման գործով ՀՀ քննչական կոմիտեի քննչական խմբի...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Որոշ ՔՊ-ականներ Փաշինյանին առաջարկել են Տիգրանաշենը փոխանակել Արծվաշենի հետ, Փաշինյանը մի իսկական թատրոն է սարքել
Տիգրանաշենի հանձնումն անխուսափելի է, իսկ Արծվաշենը թեև թղթի վրա կվերադարձնեն, բայց այնտեղ ոչ մի հայ չի ապրի
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 25-ին որոշիչ օր է լինելու շուրջ 2.5 տարի կալանքի տակ գտնվող, «Մամիկոն...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Իշխանությունը, ավելի կոնկրետ՝ վարչապետի աշխատակազմը, 24 մլն 281 հազար դրամ արժողությամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Փաշինյանը «կընդառաջի՞» Էրդողանի առաջարկին
«Հրապարակ» թերթը գրում է. ««Տարածաշրջանում հիմա նոր կարգ է ստեղծվում։ Ժամանակն է դեն նետել անհիմն հիշողությունները,...
Աղբյուր` Panorama.am
09:02
Գարեգին Երկրորդ. Մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով
Աղբյուր` Panorama.am
08:59
Սասունյան. Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա նույնքան ապաշնորհ ստորադասներն ամիսներ շարունակ հակահայկական հայտարարություններ էին անում։ Սկզբում նա նսեմացրեց...
Աղբյուր` Panorama.am
08:47
Քաղաքագետ. Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին
«Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին»,-կարծում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Նա...
Աղբյուր` Panorama.am
08:34
Առնո Բաբաջանյանի անվան քոլեջի կամերային նվագախումբը կկատարի Կոմիտաս վարդապետի Պատարագը
Պատարագի փոխադրումը կամերային նվագախմբի համար Վազգեն Առաջին Ամենայն Հայոց կաթողիկոսի ցանկությամբ իրագործել է Զարեհ Սահակյանցը շուրջ կես դար առաջ։
Աղբյուր` Panorama.am
08:18
Ձեռագրերի փրկությունը
Մատենադարանում այժմ պահվում է Մեծ եղեռնի ժամանակ Վասպուրականից տեղափոխված ավելի քան 1470 ձեռագիր։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները
11:35 24/04/2024

Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}