Չինաստանում 16 գեներալներ կասկածվում են պետական միջոցների յուրացման մեջ
Չինաստանում 16 բարձր զինվորական պաշտոններ զբաղեցնող գեներալներ կասկածվում են կաշառակերության և պաշտոնական դիրքի չարաշահման և պետական միջոցների յուրացման մեջ: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը` հղում անելով տեղական «South China Morning Post» պարբերականին:
Աղբյուրի փոխանցմամբ`բարձրաստիճան զինվորականները անցնում են իրենց նախկին ղեկավարների կողմից յուրացումներ կատարելու գործով:
Ինչպես նշում է պարբերականը, նշյալ գեներալները պաշտոնի բարձրացման են արժանացել 2014 թ վերջին կամ էլ 2015 թ սկզբին: Նրանց շարքերում կան երկրի նախկին ռազմական ղեկավարության քարտուղարների պաշտոնները զբաղեցրած կամ էլ բարեկամական կապ ունեցող անձինք:
2012 թ Չինաստանում նոր առաջնորդ Սի Ձինպի իշխանության գալուց հետո Պետկինը լայնածավալ պայքար սկսեց պետական մարմիններում կոռուպցիայի և յուրացումների դեմ: Երկրի ղեկավարությունը պաշտոնյաներին և բարձրաստիճան զինվորականությանը արգելեց ստանալ թանկարժեք նվերներ և խստացրեց վերջիններիս արտասահման այցելությունների վերահսկողությունը:
Պատոնյաներին արգելվում է նաև օգտվել չարտերային չվերթներից և մասնավոր ինքնաթիռներից:
Բացի դրանից, ըստ պարբերականի, երկրի իշխանությունները, լուրջ ջանքեր են գործադրում արտերկրում թաքնվող նախկին պաշտոնյաների ձեռբակալման ուղղությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին