Ոստիկանությունը խստացված հսկողություն է իրականացնում Երևան-Սևան մայրուղում
Այս պահին ոստիկանությունը խստացված հսկողություն է իրականացնում Երևան-Սևան մայրուղում: Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ որոնողական աշխատանքներ են իրականացնում Պռոշյանում տեղի ունեցած հանցագործության մեղավորներին հայտնաբերելու ուղղությամբ:
Ավելի վաղ ոստիկանությունից Panorama.am-ին տեղեկացրել էին, որ Պռոշյան գյուղում կրակոցներ հնչելու վերաբերյալ հաղորդում է ստացել, և օպերատիվ խումբը արագ մեկնել է դեպքի վայր: Դեռևս հայտնի չէ, թե ով է եղել կրակող անձը, կրակոցների հետևանքով 33-ամյա Արման Թ.-ն հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նախորդող`
Կրակոցներ Պռոշյան գյուղում. 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում