Սպանվել է քրեական հեղինակություն. Նոր մանրամասներ «Նուբարաշեն»-ի մոտ տեղի ունեցած միջադեպից
Այսօր` ժամը 13:50-ին, ոստիկանությունը ահազանգ է ստացել, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ կրակոցներ են հնչել: Ոստիկանության լրատվական ծառայությունից Panorama.am-ին տեղեկացնում են, որ ահազանգն ստանալուն պես դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը և պարզել, որ կրակոցների հետևանքով կա մեկ մահացած, մյուս երկու վիրավորներին շտապօգնության ծառայությունը տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վերոնշյալները Լևոն Ղազարյանը և Դրաստամատ Թադևոսյանն են, ովքեր հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել են: Լևոն Բադալյանը քրեական հեղինակություն համարվող «Երրորդմասցի Լյովն» է:
Նախորդող հրապարակում՝
Փոխհրաձգություն «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ