Քաջարանում տեսախցիկները արձանագրել են՝ ինչպես են մեքենան այրում
Ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացրել էր, որ Քաջարան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող հյուրանոցի բակում կայանված «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է, և մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ գիշերը ժամը 03.03-ին անհայտ անձը հրկիզել է նշված վայրում կայանված, հիմնարկություններից մեկին պատկանող «Միցուբիշի Պաջերո» մակնիշի ավտոմեքենայի առաջամասը` ընկերությանը պատճառելով նյութական վնաս:
Մեր տեղեկություններով, հյուրանոցի տեսախցիկները արձանագրել են՝ ինչպես է անհայտ անձը՝ գլխարկը գլխին, տարրայով բենզինը լցնում մեքենայի վրա և այնուհետև այրում այն. ոստիկանությունում այժմ ուսումնասիրում են տեսանյութը:
Վնասի չափը պարզվում է: Կատարվում է քննություն:
Նախորդող հրապարակում
Քաջարանում «Միցուբիշի Պաջերո» է հրկիզվել. կատարվում է քննություն
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները