ՔԿՀ-ներում հայտնաբերված թմրանյութերի դեպքերի վիճակագրություն
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքների արդյունքում ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայողների ձեռնարկած օպերատիվ աշխատանքների շնորհիվ 2015 թվականի հունվարի 1-ից մինչ մարտի 4-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱՆ «Նուբարաշեն», «Դատապարտյալների հիվանդանոց», «Վանաձոր», «Հրազդան» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերվել և առգրավվել է.
Տրամադոլ – 3,025 գրամ
Տրամադոլ – 3 հաբ
Ափիոն – 0,86 գրամ
Դեղնականաչավուն զանգված – 0,7 գրամ
Մարիխուանա – 1,29 գրամ
Բուպրենորֆին – 0,034 գրամ:
Վիճակագրությունը ներկայացրել են ԱՆ քրեակատարողական վարչության լրատվական բաժնից:
Արձանագրված բոլոր փաստերի առթիվ հարուցվել են քրեական գործեր:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին