«Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքի ժամանակ ձվեր նետած անձինք ենթարկվել են վարչական պատասխանատվության
Գյումրիում «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքի ժամանակ մասնակիցների վրա ձվեր նետած անձինք ենթարկվել են վարչական պատասխանատվության: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Հինգ հոգու նկատմամբ կազմվել է «Վարչական իրավախախտման վերաբերյալ» արձանագրություն 180.1 հոդվածի հատկանիշներով (Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու կարգը խախտելը), պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով:
Հիշեցնենք, որ մարտի 28-ին Գյումրիի Թատերական հրապարակում տեղի է ունեցել «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքը, որի ընթացքում միջադեպեր էին գրանցվել. նախ մասնակիցների, ելույթ ունեցողների վրա մի քանի երիտասարդ ձվեր էին նետել, այնուհետև նաև դանակահարել էին «Հիմնադիր խորհրդարանի» պատգամավոր Հրաչիկ Միրզոյանին:
Դանակարահության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Նախորդող հրապարակումներ՝
Հրաչիկ Միրզոյանը վերակենդանացման բաժանմունքում է
««Հիմնադիր խորհրդարանի» դանակահարված անդամին այս պահին վիրահատում են»
Միջադեպեր՝ «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքի ժամանակ. «Ոստիկաններ, դուք դեկորացիա չեք այս հրապարակում»
Հիմնադիր խորհրդարանը Գյումրիում է. «Օր առաջ երկրում ձևավորել յուրայինների պետություն»