ԲՀԿ-ականի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Նոր Նորքի կառույցի ղեկավար Արթուր Մամոյանի դեմ վերջերս հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և գործն ուղարկվել է դատարան: Այդ մասին Panorama.am-ը տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ մեղադրական եզրակացության, Արթուր Մամոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Արամ Մանուկյան» ջոկատի կազմում 1991-1994թթ. ընթացքում մասնակցելով ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերին, Քարվաճառի Ջոմարդ գյուղի տարածքից գտել է 1925թ. գործարանային արտադրության, 7.62մմ տրամաչափի «1971» համարի, ակոսափող հրազեն հանդիսացող «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակը, որպիսին 1994թ. փոխադրել է Երևան և ապօրինի պահել Նոր Նորքի 4 զանգվածում գտնվող իր բնակարանում:
Բացի, բնակարանում, մեքենայի մեջ պահելուց, ըստ գործի նյութերը, ատրճանակը ապօրինի կրել է նաև իր տաբատի գոտկային շրջանում, որը հայտնաբերվել է այս տարվա փետրվարին ոստիկանության աշխատակիցների կողմից՝ նրա անձնական խուզարկությամբ:
Մամոյանի դեմ քրեական գործը լսվելու է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ:
Հիշեցնենք՝ Մամոյանի նկատմամբ այս քրեական գործը հարուցվեց այն թեժ պահերին, երբ ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի քաղաքական գործունեության մասին բարձրագույն իշխանությունների կողմից քննադատական հայտարարություններ հնչեցին:
Նախորդող հրապարակում՝
Ոստիկանության պարզաբանումը. ԲՀԿ-ականի մոտից ատրճանակ է առգրավվել
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին