Շենգավիթում տեղի ունեցած սպանության փորձի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քաղաքացի Վարդան Կարապետյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ։ Այդ մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:
Մարտին 31-ին` ժամը` 01:30-ի սահմաններում, հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Պոպովի փողոցում հրազենից կրակել է քաղաքացի Վարդան Կարապետյանի ուղղությամբ, որի հետևանքով վերջինս հրազենային վնասվածք է ստացել որովայնի շրջանում։ Վարդան Կարապետյանը բժշկական կենտրոն է տեղափոխվել տարածքի բնակիչների կողմից։
Ըստ աղբյուրի, դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով։ Վ.Կարապետյանը ճանաչվել է որպես տուժող:
Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքներ պարզելու ուղղությամբ: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ պարզելու հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
Տարբեր տեղեկատվական աղբյուրների փոխանցմամբ, տուժած Վարդան Կարապետյանը մարտի 4-ին Նուբարաշենում սպանված քրեական հեղինակություն համարվող Երրորդմասցի Լյովիկի ընկերն է:
Նախորդող հրապարակում՝
Կրակոցներ Շենգավիթում. Տուժածը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ