Դատավոր Քոչարյանին նախազգուշացում է հայտարարվել
ՀՀ արդարադատության խորհրդի նիստում, որը կայացել է մարտի 30-ին, քննարկելով ՀՀ արդարադատության նախարարի կողմից ներկայացված կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը, և ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 161-րդ հոդվածով, Արդարադատության խորհուրդը որոշել է բավարարել ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը:
Նիստի արդյունքներով ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ելենա Քոչարյանին հայտարարվել է նախազգուշացում: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին