Գյումրիում «Հիմնադիր խորհրդարանի» պատգամավորի դանակահարության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է
Գյումրիում քաղաքացի Հրաչիկ Միրզոյանին կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կասկածյալն այսօր ձերբակալվել է։ Այս մասին հայտնում են քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
2015 թվականի մարտի 28-ին ահազանգ էր ստացվել, որ նույն օրը՝ ժամը 16։45-ի սահմաններում, Գյումրու Թատերական հրապարակում տեղի ունեցած հավաքի ժամանակ կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածք է պատճառվել Երևանի բնակիչ Հ.Միրզոյանին։ Նախնական ախտորոշմամբ՝ քաղաքացուն պատճառվել է կրծքավանդակի ձախ կեսի կողմնային պատի 9-րդ և 10-րդ միջկողային տարածքի կտրած-ծակած թափանցող վերք։
Դեպքի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, կատարվել դեպքի վայրի զննություն, նշանակվել փորձաքննություն։
Հ.Միրզոյանը ճանաչվել է որպես տուժող և հարցաքննվել։ Վերջինս ցուցմունքներ է տվել դեպքի հանգամանքների մասին և նշել, որ հիվանդանոց տեղափոխվելուց հետո իրեն լուսանկար են ցույց տվել, որում ինքը ճանաչել է իրեն մարմնական վնասվածք պատճառած անձին և նկարագրել նրան։ Պարզվել է, որ լուսանկարում պատկերված անձը հանդիսանում է Շիրակի մարզի բնակիչ Կ.Խաչատրյանը։
Կ.Խաչատրյանը 2015 թվականի ապրիլի 1-ին ինքնակամ ներկայացել է իրավապահ մարմիններին, և նույն օրը քննիչի կողմից ձերբակալվել՝ Հ.Միրզոյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը)։
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Նախորդող հրապարակումներ՝
«Հիմնադիր խորհրդարանի» պատգամավորին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
«Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքի ժամանակ ձվեր նետած անձինք ենթարկվել են վարչական պատասխանատվության
Հրաչիկ Միրզոյանը վերակենդանացման բաժանմունքում է
Իրավապահները Փաշինյանին վստահեցրել են, որ Գյումրիի դանակահարությանը իրավական գնահատական կտրվի
««Հիմնադիր խորհրդարանի» դանակահարված անդամին այս պահին վիրահատում են»Միջադեպեր՝ «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքի ժամանակ. «Ոստիկաններ, դուք դեկորացիա չեք այս հրապարակում»
Հիմնադիր խորհրդարանը Գյումրիում է. «Օր առաջ երկրում ձևավորել յուրայինների պետություն»
Լրահոս
Տեսանյութեր
10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին