Իրավունք 18:14 01/04/2015

Պրոբացիայի ծառայություն. Ի՞նչ խնդիրներ է լուծելու և ինչպե՞ս կընդունվի

Մինչև 2016թ-ը Հայաստանում նախանշված է ներդնել նոր` Պրոբացիայի ծառայություն:  Այն մասին , թե ինչ խնդիրներ է լուծելու նոր ծառայությունը և որքանով այն կընդունվի արդարադատության համակարգի վերաբերյալ ներկայիս պատկերացումներն ունեցող հայաստանյան հասարակության ու նաև համակարգի մասնագետների կողմից,  «Փաստինֆո»-ն զրուցել է Հայաստանում գտնվող միջազգային իրավախորհրդատուներ Մարտի Սեդոնի և Քրիս Ֆրոսթի հետ:

- Այս տարվա կեսից Հայաստանում նախատեսվում է գործարկել պրոբացիոն ծառայության պիլոտային տեղամասեր: Սակայն պրոբացիոն ծառայության հայեցակարգը դեռ չի ներկայացվել ոչ ՀՀ Կառավարության, ոչ էլ ԱԺ հաստատմանը: Բարեփոխումների ներկայիս ընթացքից դատելով, որքանո՞վ եք իրատեսական համարում, որ այս տարի մենք ի վերջո կանենք առաջին գործնական քայլն այս ծրագրի իրագործման Ճանապարհին:

Մարտի Սեդոն -Մենք շատ տպավորված ենք, տեսնելո նախարարության հանձնառու վերաբերմունքը պրոբացիոն ծառայության ստեղծման նկատմամբ: Այն դյուրին չէ, քանի որ արդարադատության համակարգի շատ այլ բաղադրիչները պետք է սրան օժանդակեն: Այսինքն` նպատակն է ունենալ նախ փորձնական` ցուցադրական ծրագիր, իսկ նախարարությունը պատրաստակամ է դա անել սկսած այս տարվա մայիսից: նախապատրաստական մյուս աշխատանքն էլ է շարունակվելու, բայց պլանավորվել է, որ օրենսդրությւնը կընդունվի մինչև տարեվերջ, և պաշտոնական մասը մյուս տարվա սկզբից տեղի կունենա:

Քրիս Ֆրոսթ -Կարծում եմ, Դուք առաջին քայլերի մասին ասացիք, քանի որ բոլոր պետություններն էլ երկարատև գործընթաց են ունեցել սկզբից մինչև ծառայության լիարժեք գործարկումը: Ընդ որում, այդ ժամանակ էլ տեղի են ունենում փոփոխություններ, որոնցով կարելի է բարելավել համակարգը:

- Հաշվի առնելով ՀՀ դատարանների կողմից կիրառվող կալանքի ու ազատազրկման հետ կապված պատիժների մեծ քանակը, որքանո՞վ կարող ենք վստահ լինել, որ պրոբացիոն ծառայության ներդրմամբ ՀՀ դատավորներն ու դատախազները կսկսեն իրենց գործելակերպը համապատասխանեցնել մինչդատական կալանքի վերաբերյալ ՄԻԵԴ վճիռներին ու ԵԽ հանձնարարականներին:

Մարտի Սեդոն -Կարծում եմ, երբ ավելի մեծ վստահություն լինի պրոբացիոն ծառայության նկատմամբ, և իրենք կարողանան մինչև դատավարւթյունը անձին վերադարձնել համայնք, և լինի այդպիսի վստահություն, դատարաններն այդպիսի որոշումներ կկայացնեն: Եվ կլգա այդ ժամանակը, որ դատավորները կկայացնեն նման որոշումներէ իմանալով, որ դա լավագույն լուծումն է:

Քրիս Ֆրոսթ - Հուսով ենք, որ արդարադատության ողջ համակարգը այս երկրում կհասկանա, որ անհրաժեշտ է ունենալ իրավախախտների հետ աշխատանքի ռացիոնալ քաղաքականություն: Երբ իրավախախտը բռնվեց, բերվեց դատարան և դատապարտվեց, լուրջ խնդիրներ են ծագում դատավորների համար: Նրանք պետք է հանցագործության համար անձին պատժելը համադրեն այնպիսի աշխատանքների հետ, որոնց արդյունքում նա ապագայում ավելի լավ մարդ կդառնա, կուղղվի, և ավելի լավ կկարողանա լուծել իր խնդիրները: Պատկերացրեք, որ սա արդարադատության համակարգում աշխատող բոլոր անձանց շահերից է բխում` ոստիկանների, դատախազների, դատավորների և մյուսների: կարծում եմ, բոլորը կօգտվեն, եթե լինեն ավելի լավ այլընտրանքային լուծումներ, հատկապես` միջին ծանրության իրավախախտներին բանտ ուղարկելու փոխարեն լինեն այլընտրանքներ:Պրոբացիոն ծառայությունը և շուտով ստեղծվելիք փորձնական ծառայությունը դատարանների կտա տարբերակ, որն այսօր դատարանները չունեն, որի շնորհիվ իրենք կկարողանան ՄԻԵԴ-ի պահանջները բավարարել:

Մարտի Սեդոն - Խնդիրը կապված է նաև հասարակության լայն շերտերի հետ, որովհետև այդ երկրներում հանրությունը լիովին սատարում է պրոբացիոն ծառայությանը: Նշենք Նիդերլանդների օրինակը: Այնտեղ մի շարք բանտեր են փակվում, որովհետև դատավորներն իրավախախտներին բանտ չեն ուղարկում, նախընտրում են այլընտրանքային պատժատեսակներ կիրառել` համայնքում թողնելով անձին: Եվ ապացուցվել է, որ ի վերջո, դատավորները կհավատան, որ դա ոչ միայն արդարադատության համակարգի համար է լավ, որ կան այլընտրանքային պատժատեսակներ, այլև լավ է հանրության լայն շրջանակների համար:

- Հայաստանյան իրավական ոլորտում պրոբացիոն ծառայության ներդրումը ողջունվում է, բայց և հիմանակ մտավախությունը, որ բարձրացվում է, այն է, որ այս նոր ծառայությունը չդառնա մեղադրանքի կողմին ծառայող լրացուցիչ մարմին, որի օգնությամբ քննիչները կհիմնավորեն անձին անազատության մեջ պահելու անհրաժեշտությունը: Կա՞ արդյոք գործուն միջոց, որով կբացառվի նման հնարավորությունը:

Մարտի Սեդոն - Այս խնդիրը շատ երկրներում կա, և հասկանալի է, որ դատախազությունը շահագրգռված է խիստ պատժատեսակներով: բայց երբ ավելանում են հետազոտությունները, պարզ է դառնում, որ հատկապես միջին ծանրության իրավախախտներին բանտ ուղարկելը վատ արդյունք է տալիս հասարակության համար, որի մի մասն էլ դատախազությունն է: Մենք կարծում ենք, որ այլ երկրներում էլ կան ապացույցներ այն բանի, որ վերականգնող, ուղղիչ աշխատանքները, միաժամանակ նաև համայնքում պահելու հետ անձին պատժելը համադրել (այստեղ կարող ենք դիտարկել` հարկադիր աշխատանքը, էլեկտրոնային հսկողությամբ իրականացվող դիտարկումը) լավ խառը տեսակներ կարող են մշակվել, որոնք նաև կհոգան դատախազության կարիքները:

Քրիս Ֆրոսթ - Կան նաև հետաքրքիր այլ հետազոտություններ, որոնց համաձայն կարճաժամկետ և միջնաժամկետ բանտարկյալներից շատերը ազատ արձակվելուց հետո նորից հանցանք են գործում: Շատ երկրներում տարածված է այն համոզմունքը, որ իրավախախտը կգնա բանտ և երբ դուրս գա բանտից ավելի վատը կլինի: Իսկ դա հանրության լայն շրջանակների համար լավ չէ, եթե անձը գնում է բանտ և դուրս է գալիս որպես ավելի ծանր հանցագործ դարձած: Եվ տեսակետ կա, որ գնում են բանտ, որպեսզի դառնան հանցագործ: Կարճաժամկետ ազատազրկման դատապարտվածների դեպքում հատկապես այդպես է:  

- Սովորաբար ցանկացած նորամուծություն իր մեջ որոշակի ռիսկեր է պարունակում։ Պրոբացիոն ծառայության ներդրման պարագայում թերևս ամենից հաճախ այն տեսակետն է հնչում, թե ազատազրկման հետ չկապված խափանման միջոցների ու պատիժների լայնորեն կիրառումը կարող է հանցագործությունների թվի աճի խթան հանդիսանալ: Այս առումով ի՞նչ է վկայում համաշխարհային փորձն ու մասնավորապես` ՀՀ- ի պես զարգացող երկրներում նման ծառայկությունների ներդրման արդյունքը:

Մարտի Սեդոն - Այս հարցի ուսումնասիրությունները միայն մեկ բան են ցույց տալիս. Ազատազրկման հետ չառնչվող պատիժը երկարաժամկետ հատվածում ավելի լավ արդյունք է տալիս, քան անձին բանտում փակված պահելը: Դրա պատճառներն ակնհայտ են: Չնայած բանտերի աշխատակիցների եռանդուն աշխատանքին, դա նշանակում է, որ բանտարկյալները հնարավորություն չունեն շփվելու իրենց ընտանիքների և ընկերների հետ, նրանք պետք է ամբողջ ժամանակ շփվեն միայն այլ իրավախախտների հետ, և սահմանափակ են նրանց վբերապատրաստվելու, կրթվելու կամ ազատվելուց հետո աշխատանք գտնելու հնարավորությունները: Բանտերի համար դժվար է երկարաժամկետ հատվածում լավ արդյունք տալը: Այո, նրանք կարող են մարդկանց պատժել, մենք գիտենք, որ դա հնարավոր է, բայց եթե արդարադատության համակարգը ցանկանում է երկարաժամկետ հատվածում անձանց ուղղել, վերականգնել, ապա պետք է նախընտրելի համարի ազատազրկման հետ չառնչվող պատժատեսակները` ուղղումը, վերականգնումը համայնքում:

Քրիս Ֆրոսթ - Կարծում եմ, որ պրոբացիոն ծառայությունները լավագույնս աշխատում են այն դեպքում, երբ ռեսուրսները ծախսում են նրա վրա, որ բավականաչափ աշխատողներ ունենան, ովքեր կկարողանան կանոնավոր կերպով վերահսկել իրավախախտներին, ողջամիտ ժամկետում յուրաքանչյուր անգամ իրավախախտի հետ աշխատեն, աշխատանքի համար ժամանակ ծախսեն, ունենան նրանց աշխարհայացքը փոփոխելու համար մշակված ծրագրեր: Միջազգային հանրության շրջանակում հիմա այդպիսի արդյունավետ մոտեցումներ և ծրագրեր արդեն իսկ կան:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը.
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}