Թուրքական իշխանությունները Սիրիայի սահմանին ձերբակալել են 9 բրիտանացու
Թուրքիայի անվտանգության ուժերը 9-ը բրիտանացու են ձերբակալել, երբ նրանք փորձել են ապօրինի հատել Սիրիայի հետ սահմանը: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն:
Բրիտանացիները ձերբակալվել են Հաթայ գավառում՝ սահմանի թուրքական կողմում: Առայժմ անհայտ է, թե որն է եղել սահմանը հատելու փորձի պատճառը: Հազարավոր արտասահմանցիներ մտել են Իսլամական պետության և այլ արմատական խմբավորումների մեջ, որոնք կռվում են Սիրիայում և Իրաքում: Նրանցից շատերը Սիրիա են թափանցել Թուրքիայի տարածքից:
Եվրոպական երկրները քննադատում են Թուրքիային սահմանի ոչ բավարար պահպանության համար: Թուրքիայի իշխանություններն իրենց հերթին հայտարարում են, որ Եվրոպայի երկրները ոչինչ չեն անում ՝ջիհադիստների ելքն իրենց երկրներից արգելափակելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում