Թեհրանում Washington Post-ի թղթակցին մեղադրել են լրտեսության մեջ
Ամերիկյան Washington Post-ի Թեհրանի թղթակից Ջեյսոն Ռեզայանին լրտեսության մեղադրանք է ներկայացվել: Բի-Բի-Սի-ի փոխանցմամբ, նրան մեղադրում են նաև հակաիրանական քարոզչության մեջ: Փաստաբան Լեյլա Ահսանի խոսքով, մեղադրող կողմը չի ներկայացրել իր պաշտպանյալի մեղավորության ապացույցները:
Washington Post-ում մեղադրանքներն աբսուրդ են համարում: Ռեզայանը, ով ամերիկյան և իրանական քաղաքացիություն ունի, ձերբակալվել էր 9 ամիս առաջ տիկնոջ հետ միասին, վերջինիս մի քանի ամսից բաց էին թողել:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում