Օպերատիվ իրավիճակը` Հայաստանում
Ապրիլի 22-27-ը Հայաստանում արձանագրվել է ավազակային հարձակման 1 դեպք, որը բացահայտվել է:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 43 դեպքից բացահայտվել է 41-ը, կողոպուտի 3 դեպքից` 1-ը:
Բացահայտվել է գողության` 29, խարդախության` 16, յուրացման, համակարգչային հանցագործության և ապօրինի ծառահատման` 1-ական, շորթման և խուլիգանության 2-ական դեպք: Տվյալները ներկայացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 3, գողության` 6, կողոպուտի և խարդախության 1-ական դեպք:
Անցած 5 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 26 պատահար, ինչի հետևանքով 45 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: