Լոռիում ոստիկանության կողմից հաշվառված երեխաների թիվն ավելացել է
Լոռու մարզում ոստիկանության կողմից հաշվառված երեխաների թիվն ավելացել է: Նախորդ տարվա առաջին եռամսյակում մարզի ոստիկանությունում հաշվառված է եղել 27 երեխա, այս տարի՝ 4-ով ավելի: Լոռու մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Նարեկ Սարգսյանը Ոստիկանության կողմից տրամադրված եռամսյակային տվյալները մտահոգիչ է համարել:
Մարզպետարանի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ մարզպետ Ա. Նալբանդյանը հանձնարարել է այս ուղղությամբ առավել հետևողական աշխատանքներ իրականացնել: Նա դեպքերի կանխարգելման նպատակով կարևորել է հատկապես մարզպետարան-ոստիկանություն-համայնք-դպրոց համագործակցությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ