Ձերբակալված Գոհար Ենոքյանը ներկա պահին համեմատաբար ավելի լավ է զգում իրեն
Այսօր Օմբուդսմենի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են երեկ ձերբակալված Գոհար Ենոքյանին և առանձնազրույց ունեցել վերջինիս հետ: Այս մասին տեղեկանում ենք օմբուդսմենի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:
Գոհար Ենոքյանը հայտնել է, որ ինքն ունի առողջական լուրջ խնդիրներ, ինչպես նաև արյան բարձր ճնշում: Նա տեղեկացրել է, որ երեկ իր առողջական վիճակը կտրուկ վատացել է, իսկ ներկա պահին համեմատաբար ավելի լավ է զգում իրեն: Այս պահի դրությամբ Գոհար Ենոքյանը մեկուսարանի վարչակազմից որևէ բողոք չի հայտնել:
Հաշվի առնելով Գոհար Ենոքյանի առողջական վիճակը՝ Օմբուդսմենը համապատասխան միջոցներ կձեռնարկի նշված գործով օրենսդրության պահանջների կատարման և քաղաքացու իրավունքների պաշտպանության համար:
Հիշեցնենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված կարգով նախաքննությունը շարունակելու համար ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկված քրեական գործով 2015 թվականի մայիսի 4-ին սպանության նախապատրաստություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Գոհարիկ Ենոքյանը:
Նախորդող հրապարակումներ՝
Յուվեցի Կարոյի սպանությունը նախապատրաստելու կասկածանքով Գոհար Ենոքյանը ձերբակալվել է
Ազգային ժողովում ստորագրահավաք է Գոհար Ենոքյանի խափանման միջոցը փոխելու խնդրով