Շանթ Հարությունյանի ընկերներից մեկն էլ է արդեն ազատության մեջ
«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի և ընկերների գործով մեկուկես տարվա ազատազրկման դատապարտված Սևակ Մնացականյանն քիչ առաջ ազատ է արձակվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից: Panorama.am-ին ԱՆ Քրեակատարողական հիմնարկների վարչության լրատվական ծառայության պատասխանատու Գոռ Ղլեչյանն ասաց, որ Ս. Մնացականյանի պատժի ժամկետը լրացրել էր:
Հիշեցնենք, որ 2014 թ. հոկտեմբերի 17-ին առաջին ատյանի դատարանի որոշմամբ «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման: Շահեն Հարությունյանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ պատիժը պայմանական չկիրառելու պայմանով, Արթուր Մարգարյանը՝ 6 տարվա ազատազրկման, Ալեք Պողոսյանը՝ 4, Արմեն Հովհաննիսյանը՝ 2, Ավետիս Ավետիսյանը՝ 5, Հայկ Հարությունյանը՝ 4 տարի 6 ամիս, Լիպարիտ Պետրոսյանը՝ 5, Միսակ Առաքելյանը՝ նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով տուգանք, Մկրտիչ Հովհաննիսյանը՝ 4 տարի, Սևակ Մնացականյանը՝ 1 տարի 6 ամիս, Տիգրան Պետրոսյանը՝ 1, Վահե Մկրտչյանը՝ 7, Վարդան Վարդանյանը՝ 5: Պատժի սկիզբը համարվում է 2013 թ. նոյեմբերի 5-ը: Շանթ Հարությունյանի և նրա ընկերների վերաքննիչ բողոքները մերժել էին:
Մեկ տարվա ազատազրման դատապարտված Տիգրան Պետրոսյանն ազատ էր արձակվել 2014 թվականի նոյեմբերի 5-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ