ՄԻՊ զեկույց. Սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրվող օգնության համակարգում առկա են կոռուպցիոն ռիսկեր
Սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրվող օգնության համակարգում առկա են լուրջ խնդիրներ, այդ թվում` կոռուպցիոն ռիսկեր, չարաշահումներ, ավելորդ վարչարարություն, օրենսդրական թերություններ: Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացնելով ՄԻՊ-ի զեկույցի՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը վերաբերող հատվածը հայտարարել է ՄԻՊ տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը:
ԱԺ պաշտոնական էջից Panorama.am-ը տեղեկացավ, որ նա առաջարկել է բարձրացնել ընտանիքի անապահովության համակարգի արդյունավետությունն ու հասցեականությունը, այդ թվում` վեր հանել և կանխել կոռուպցիոն ռիսկերը, հնարավոր չարաշահումները, ուժեղացնել վերահսկողությունը տեսուչների աշխատանքի նկատմամբ: Բացի այդ՝ ապահովել նպաստների հասանելիությունը բոլոր խոցելի ընտանիքների համար, ինչպես նաև համակարգի վերաբերյալ տեղեկատվական բազայի հասանելիությունը համապատասխան պետական մարմինների համար, վերանայել ընտանեկան նպաստի բանաձևը:
Արձանագրելով ոլորտի դրական զարգացումները` զեկուցողը նշել է, որ սահմանվել է մայրության միանվագ նպաստի նոր կարգ, որի արդյունքում երրորդ և չորրորդ երեխայի ծննդյան համար պետության կողմից կտրամադրվի 1 մլն դրամ, իսկ հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում` 1մլն 500 հազար դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում