Ոստիկանության համակարգում ինքնամաքրման պրոցեսը շարունակական է. Փոխոստիկանապետ
Ոստիկանության համակարգում 2014-ին կատարվել է 1657 ծառայողական քննություն, տույժի է ենթարկվել ոստիկանության 846 ծառայող: Այդ մասին այսօր Ազգային ժողովում ներկայացնելով ոստիկանության համակարգի բյուջեի կատարողականը հայտարարեց Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը:
Նրա ներկայացրած տվյալներով, թույլ տված տարբեր օրինախախտումների փաստերով արձանագրվել է 63 դեպք 81 անձի վերաբերյալ, որից 40 դեպքով հարուցվել են քրեական գործեր 55 անձի նկատմամբ, հարուցված 4 քրեական գործով դատապարտվել են 6 անձինք:
«Ոստիկանության համակարգում ինքնամաքրման պրոցեսը շարունակական է», -հայտարարեց պաշտոնյան